Աշտարակում , Աբովյանում , Չարենցավանում ու Եղվարդում խիտ մառախուղ է
Ուշադրության կենտրոնումՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ի ժամը 10.00-ի դրությամբ, Մալիշկա-Արենի ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Եղվարդ, Աբովյան, Չարենցավան քաղաքներում առկա է մառախուղ, տեսանելիությունը՝ 50 մետր:
Տիգրանաշենի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Աշտարակ-Ապարան, Աշտարակ-Թալին, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Լոռու մարզի Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը միակողմանի բաց է:
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 10:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են: