Բակո Սահակյանն ընդունել է ամերիկացի հայազգի գործարարներ Փիթեր Տուրյանին և Լևոն Ասլյանին
Ուշադրության կենտրոնումTert.am-ը գրում է.
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 4-ին ընդունել է ամերիկացի հայազգի գործարարներ Փիթեր Տուրյանին և Լևոն Ասլյանին. տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահը կարևորել է Սփյուռքի ներուժի օգտագործումն Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործում` ընդգծելով, որ ներհայկական կապերի խորացումը միշտ էլ եղել է մեր պետականաշինության առանցքային բաղադրամասերից մեկը: