Իրավական խորհրդատու
Ուշադրության կենտրոնումՀարց – Ո՞ր դեպքերում է պետք դիմել համայնքի ղեկավարին՝ անշարժ գույքի նոր հասցե ստանալու համար և սպասարկման գրասենյակ տրվող դիմումի հետ ներկայացնել այդ հասցեն տրամադրելու մասին համայնքի ղեկավարի որոշումը:
Պատասխան – Բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի, այլ տեսակի անշարժ գույքի պետական գրանցման համար պետք է ներկայացվի նաև անշարժ գույքի հասցե տրամադրելու մասին համապատասխան ղեկավարի որոշումը, եթե՝ 1) անշարժ գույքի նկատմամբ իրավահաստատող փաստաթղթերում նշված չէ գրանցման ներկայացվող անշարժ գույքի հասցեն կամ նշված հասցեն չի պարունակում «ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտի (այսինքն, փողոցի, հրապարակի, պողոտայի և այլն) անվանում» կամ «անշարժ գույքի հերթական համար» վավերապայմանները, 2) ներկայացվում է անշարժ գույքի միավորների բաժանման կամ միավորման պետական գրանցման դիմում:
Հարց – Անշարժ գույքի վաճառքի դեպքում ո՞ր կողմը պետք է պայմանագիրը ներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակ պետական գրանցման համար:
Պատասխան – Գործարքներից, այդ թվում՝ առուվաճառքի պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման դիմում կարող է ներկայացնել այդ գործարքի կողմերից յուրաքանչյուրը :