Ձեր iPhone–ի վրա ոչ մի դեպքում ամսաթիվը չփոխեք 01.01.1970. տեսեք, թե ինչու
LifeՀամացանցի օգտատերերն iPhone սմարթֆոնը կոտրելու ձև են գտել՝ սարքի կարգավորումներում համակարգային ամսաթիվը փոխելու միջոցով։ Համապատասխան քայլերը հրապարակվել են Reddit կայքում։
Եթե ամսաթիվը փոխվի 1970 թվականի հունվարի 1-ի և iPhone-ը վերագործարկվի, ապա այն «սառում» է լոգոյի պատկերման ժամանակ և այլևս չի միանում։ Նման խնդրի են բախվում բոլոր iPhone-ները, որոնք աշխատում են A7 և ավելի նոր պրոցեսորներով, iOS-ի թարմացումն, ընդ որում, նշանակություն չունի։
Սմարթֆոնը հնարավոր չի լինի վերականգնել Home + Power վերագործարկման կոճակների միջոցով: Խնդիրը լուծել կարելի է միայն համապատասխան ծառայությունում: