Չավուշօղլու. Թուրքիան լիովին աջակցում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը
HeaderԱնկարայում տեղի են ունեցել Թուրքիայի եւ Վրաստանի ԱԳ նախարարներ Մեւլյութ Չավուշօղլուի եւ Միխաիլ Ջանելիձեի բանակցությունները, հայտնում է «Գրուզիա-օնլայն»-ը:
Հանդիպման ավարտին Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Թուրքիան լովին աջակցում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության գործընթացին: «Մենք նաեւ հանդես ենք գալիս Եվրամիության եւ Վրաստանի միջեւ վիզային ռեժիմի պարզեցման վերաբերյալ համաձայնությունների արագ իրագործման օգտին»,- հավելել է Չավուշօղլուն՝ ընդգծելով, որ աջակցում են նաեւ Վրաստանի տարածքային ամբողջականությանը:
Թուրքիայի ԱԳ նախարարը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ 2017-ին սպասվում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացումը :