Փարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր Կամենդատյան Մեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ Սավգուլյան Ամենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն Գրիգորյան Հնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո


Հայաստան-սփյուռք համագործություն` ի նպաստ հայ ժողովրդի առողջության ապահովման

Հասարակություն

Tert.am-ը գրում է.

Հուլիսի 2-ից 4-ին, Երևանում կայացած Հայաստանի 4-րդ Միջազգային բժշկական համագումարին մասնակցեցին և իրենց փորձը փոխանակեցին միջազգային ճանաչում ունեցող փորձագետներ, առողջապահության ոլորտի մասնագետներ, աշխարհասփյուռ հայ բժիշկներ և բուժքույրեր. տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Համագումարն անդրադարձավ  ընդհանուր բժշկության, վիրաբուժության, ատամնաբուժության, բուժքույրական, առողջապահական կրթական, էթիկայի, այլընտրանքային բժշկության ոլորտներում արձանագրված ձեռքբերումներին, քննարկեց մեր օրերում առողջապահության ոլորտի առջև ծառացած հիմնախնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

Համագումարին մասնակցեցին Հայաստանից և արտերկրից` Արգենտինայից, Ավստրալիայից, Բելգիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Նորվեգիայից, Ռուսաստանից, Թուրքիայից, Անգլիայից, ԱՄՆ-ից, Իրանից, ԼՂՀ-ից գրանցված 470 մասնակից, իսկ սատելիտային սիմպոզիումները հասանելի էին 1500-2000 մասնագետների:

Համագումարի ամփոփիչ նիստին ներկա էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։ Ամփոփելով 4 տարին մեկ անգամ Հայաստանում անցկացվող համագումարի աշխատանքները` նա բոլորին շնորհավորեց փայլուն աշխատանքի համար։

«Այս համագումարը ևս մեկ անգամ հնարավորություն տվեց մեզ ամփոփելու անցած ճանապարհը, վերլուծելու հաջողությունները, բացահայտելու մեր առջև ծառացած հիմնախնդիրները և գնահատելու, թե առողջապահական համակարգի ընտրած ճանապարհը որքանով է համահունչ միջազգային մարտահրավերներին»։

Նախարարն ամփոփ ներկայացրեց Հայաստանի առողջապահության համակարգում տեղի ունեցող զարգացումները, ոլորտում առկա հիմնախնդիրները և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող ծրագրերը։ Նա նշեց, որ Հայաստանում արձանագրվում է միջազգային չափորոշչին համապատասխանող միջին կյանքի տևողություն և տարեցտարի նվազող մանկական ու մայրական մահացություն։ Ցուցանիշներ, որոնք աշխարհում բնութագրում են ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը։

Արմեն Մուրադյանը նշեց, որ կանխարգելիչ պատվաստումների 92 տոկոս ծածկույթի արդյունքում մահացության կառուցվածքում վարակիչ հիվանդությունների մասնաբաժինը կազմում է ընդամենը 0.9%։ Նա ներկայացրեց նաև 2015թ. հունվարի 1-ից մեկնարկած «Stent for live»  ծրագիրը, որը  հասանելի  է աշխարհի զարգացած երկրներին։ Սրտի անհետաձգելի վիրահատության այս ծրագիրը մատչելիության ապահովման հիանալի օրինակ է։  

«Մեզ համար դեռևս մտահոգիչ շատ հարցեր կան»,-շեշտեց նախարարը` անդրադառնալով առկա մի շարք հիմնախնդիրներին։ Նա մասնավորապես ընդգծեց, թե  միայն  հիվանդանոցաշինությամբ և բժշկական օգնության որակի բարելավումով համակարգն այսօր ի վիճակի  չէ հաղթահարելու  ծառացած բոլոր մարտահրավերները։

Շեշտադրելով հանրային առողջապահության կարևորությունը` Արմեն Մուրադյանը շեշտեց, որ զարգացած բոլոր երկրները նախընտրել են կանխարգելման, վաղ հայտնաբերման ճանապարհը։

«Երբ մենք այդ շրջադարձը կատարեցինք և հանրային առողջապահության ոլորտում փորձում ենք իրականացնել կանխարգելիչ բազմաթիվ ծրագրեր, ի հայտ են գալիս լրջագույն խնդիրներ` հիմնականում կապված կրթական  մակարդակի և հանրային կարծիք ձևավորելու հետ»,-ասաց նախարարը` շեշտելով, որ խոսքը վերաբերում է անկյունաքարային նշանակություն ունեցող, հանրային առողջապահությունն ապահովող ծրագրերին, որի ջատագովն է  նախարարությունը։ Թիրախը ոչ վարակիչ մի խումբ հիվանդությունների դեմ պայքարն է, որի բեռը չի կարելի թերագնահատել։

Հայաստանում, ինչպես և ողջ աշխարհում, ընդհանուր մահացության 80%-ը պայմանավորված է  առավել  տարածված ոչ վարակիչ 3 հիվանդությունով՝ սրտանոթային հիվանդություններ, չարորակ նորագոյացություններ և շաքարային դիաբետ։ Հիվանդություններ, որոնք, կարծես թե, ժամանակակից տեխնոլոգիաներով ու դեղորայքով բուժվում են, բայց օրեցօր շատացող առողջապահական, սոցիալական այս բեռը ստիպում է ևս մեկ անգամ անդրադառնալ կանխարգելմանը։

«Հանրային առողջապահության մասնագետը չի կարող դրվագային վերլուծություններ և լուծումներ տալ»,- շեշտադրեց նախարարը։

Անդրադառնալով միջազգային փորձին` նա շեշտեց, որ հանրային առողջության ապահովման գործում գլխավոր դերակատարը սնունդն է։ «Մենք փորձում ենք այս խնդիրները ճիշտ կերպով վերլուծել և ներկայացնել։ Եզակի մարդիկ, ովքեր հստակ պատկերացնում են այդ խնդիրները և տեսնում դրանց վտանգները, հաճախ հանդիպում են հակադարձման»,-ասաց Արմեն Մուրադյանը` կարևորելով Հայաստանի և սփյուռքի բժիշկների համագործակցության արդյունավետությունը նաև այս ոլորտում։

Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ համագումարի բանախոսների հետ հանդիպման ընթացքում հիվանդությունների կանխարգելումից զատ կարևորվել է նաև ամենօրյա հիվանդանոցային պատշաճ բուժման ապահովումը։ Միայն անցած տարի հիվանդանոցային բուժում է ստացել մոտ 30 հազար քաղաքացի։

«Մենք փորձում ենք լուծումներ գտնել առկա բոլոր խնդիրների լուծման համար։ Որակի ապահովումն այսօր հուզական դաշտում է, որովհետև ժամանակին չենք կարողացել չափագրել, հստակ հաշվառելի դարձնել բժշկական օգնությունը։ Որակ, որ հնարավոր չէ ապահովել առանց պրոտոկոլների։  Ուրախությամբ պետք է տեղեկացնեմ, որ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ համատեղ ջանքերի շնորհիվ ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցումով հաստատվեց մի օրինագիծ, համաձայն որի այսուհետև Հայաստանում գործելու են շարունակական բժշկական զարգացման գործընթացը և կրեդիտային համակարգը»,-ասաց նախարարը` հավելելով, որ օրենքով է սահմանվելու բժշկական օգնության որակը,  օրենքի ուժով են պաշտպանված լինելու բժիշկը և հիվանդը։ Բժիշկն այլևս ստիպված չի լինելու իր կարեկցանքով ու հոգատարությամբ ծածկելու առկա բացերը։

«Սա է լինելու հետագայում հիվանդանոցային բուժօգնությունը զարգացնելու ամենալավ և ամենաամուր երաշխիքը»,-ընդգծեց նախարարը։ Նա անդրադարձավ նաև այն աշխատանքներին, որ այսօր տարվում են մանկական և մայրական մահացության ցուցանիշների առավել իջեցման ուղղությամբ։ Մասնավորապես նշեց, որ նախարարությունում քննարկվում են ոչ միայն մայրական մահացության, այլև կրիտիկական բոլոր այն դեպքերը, որոնք, բարեբախտաբար, մահվան ելքով չեն ավարտվել։  Դրա շնորհիվ է, որ այսօր տարածաշրջանում առավել բարվոք ցուցանիշներ ունենք։ Բազմաթիվ ծրագրերի, սկրինինգների շնորհիվ վերջին 10 տարում մանկական մահացությունը մեզանում նվազել է 70 տոկոսով։  Արմեն Մուրադյանը ներկայացրեց նաև 2015թ. հունվարի 1-ից Հայաստանում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու վաղ հայտնաբերմանն ուղղված սկրինինգային ծրագրերը` նշելով որ դրանց շրջանակում իրականացվել է մոտ 240 հազար հետազոտություն։ Խոսեց նաև հունվարի 1-ից ներդրված  կանխարգելիչ բժշկական հետազոտությունների, այսպես կոչված` «CHECK-UP» ծրագրի մասին, որն իրականացվում է սոցիալական փաթեթից օգտվողների համար։  «Պետական ծառայողների, ուսուցիչների և սոցիալական փաթեթից օգտվող որոշակի այլ խմբերի համար  նախապայման ենք դարձրել տարին մեկ անգամ կանխարգելիչ զննություն անցնելը»,-տեղեկացրեց նախարարը` շեշտելով, որ դա համահունչ է բնակչությանն առողջ պահելու  գաղափարախոսությանը։ Այս գործընթացներում Արմեն Մուրադյանը կարևորեց միջազգային մոտեցումների ապահովումը։ 

«Հայաստանն իր բժշկական և բժշկագիտական ներուժով ի զորու է առկա մարտահրավերներն ընդունելու և իրականացնելու բազմաթիվ ծրագրեր։ Իսկ կրթական ծրագրերը մշտապես յուրաքանչյուր բժշկի կյանքում լինում են հիմնարար։ Այսօր շեշտում ենք, որ այս համագործակցության կարևորագույն բաղադրիչը կրթականն է»,-ասաց նախարարը` բոլորին շնորհակալություն հատնելով արդյունավետ աշխատանքի համար։  Արմեն Մուրադյանը վստահություն հայտնեց, որ Հայաստան-սփյուռք համագործությունն այսուհետ առավել շոշափելի արդյունքներ կունենա` նպաստելով հայ ժողովրդի առողջության ապահովմանը։

Արագածոտնի մարզում ջրելու հարցի շուրջ ծագած վիճшբանությունն ավարտվել է ծեծկռտnւքով․ կան վիրավnրներ«Սոյուզ ՄՍ-29»-ը տիեզերք է ուղարկել ռուս-ամերիկյան անձնակազմ«Ռեալի» ղեկավարությունը դիմել է ՈւԵՖԱ-ին՝ խնդրելով «Բարսելոնային» զրկել տիտղոսներիցՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի ԻտալիաՌուսները սիրահարվում են Հայաստանին․Վահե ԱվանեսյանԿԳՄՍ նախարարությունը 2027 թվականին նախատեսում է Արտավազավանքում հնագիտական պեղումներ իրականացնելԱղվերանում տևական ժամանակ գազ չի լինի«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվԱլեն Զուրաբյանը՝ ծանրամարտի Մ17 ԱԱ փոխչեմպիոն«Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել քարերին. կան վիրшվորներ6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին գումար կտրամադրվի տուն գնելու համարԽոշոր հրդեհ՝ Բրյուսելում. կան զոհերԵրթևեկության կազմակերպման փոփոխություն` Քոչարյան փողոցումՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանԵվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքովՔաղցրաշեն գյուղում 13-ամյա աղջիկ է մшհացել՝ հավանաբար պատճառը էներգետիկներ չարաշահելն էՓարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանԱմենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանՀնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Ուկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը». ԱրաղչիԻրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջnցների վերականգնմանը Արտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսները5-ամյա երեխան վրшերթի է ենթարկվել․ ի՞նչ է հայտնի, մանրամասներ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըԻրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց SpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՌուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Կիևին Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» ԱՄՆ-ը մտադիր է առաջիկա օրերին շարունակել hարվածներ հասցնել Իրանին. Թրամփ «Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ» Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ»
Ամենադիտված