Ինչու չի կարելի տաքացնել մեքենայի շարժիչն այս ցրտին
LifeՍա, կարծես անում են բոլորը. առավոտյան միացնում են ավտոմեքենայի շարժիչն ու անշարժ նստում՝ մինչ «շարժիչը տաքանա»: Վարորդները բացատրում են, որ դա անում են շարժիչը պաշտպանելու նպատակով, սակայն կա լուրջ պնդում, որ դա իրականում առասպել է, որը ավելի շատ վնաս է պատճառում, քան օգուտ: Ցուրտ եղանակին կանգնած վիճակում ավտոմեքենայի շարժիչի աշխատանքը ոչ միայն ավելորդ վառելիք է ծախսում, այլ նաև վնասում է շարժիչը: Այս մասին տեղեկացնում է Business Insider-ը, որը հարցազրույց է վերցրել նախկին դրագռեյսեր Սթիվեն Կյատտիից, ով Վիսկոնսինա-Մեդիսոնա համալսարանում ունի ինժեներական դոկտորական աշխատանք մեքենան ձմռանը տաքացնելու թեմայով: Վերջին 26 տարիներին նա ուսումնասիրում է ներքին այրման շարժիչները, որոնք այրում են հեղուկ վառելիք էներգիա ստանալու համար: Պատճառն այն է, որ երբ շարժիչն աշխատում է, իսկ մեքենան կանգնած է մնում, քարացած վառելիքը չի հասնում մխոցներին: Արդյունքում անթույլատրելի բարձր ծանրաբեռնվածություն է ընկնում դրանց վրա և առաջացնում խնդիրներ: Այստեղից եզրակացություն, որ հակառակ տարածված կարծիքի՝ մեքենայի շարժիչի աշխատանքը կանգնած վիճակում չի երկարացնում նրա կյանքը, այլ ընդհակառակը՝ կարճացնում է:
Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: