Չավուշօղլուն հայտնել է, Թուրքիան ինչ է սպասում ԱՄՆ-ից
HeaderԹուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հունվարի 9-ին Անկարայում դեսպանների հետ հանդիպման ժամանակ խոսել է Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններից։
Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Թուրքիան հույս ունի, որ ԱՄՆ-ը նոր նախագահի օրոք չի կրկնի նախկին իշխանությունների սխալները։ «Մենք, նախ, երկու կարեւոր բան ենք սպասում ԱՄՆ-ից։ Առաջինը՝ Թուրքիային արտահանձնել Գյուլենին ու նրա համախոհներին, երկրորդը՝ դադարեցնել համագործակցել PKK-ի հետ կապ ունեցող Սիրիայի քրդերի հետ»,-ասել է Չավուշօղլուն։
Թուրքիայի ԱԳ նախարարը նաեւ հայտնել է, թե Թուրքիան թույլ չի տա, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» Իրաքի հյուսիսում Քանդիլի ճամբարների նման նոր ճամբարներ ստեղծի ու վտանգի Թուրքիային ։