Վերջին օրվա ընթացքում Լեհաստանում սառնամանիքից 10 մարդ է մահացել
HeaderԱնցած օրվա ընթացքում Լեհաստանում սաստիկ սառնամանիքի զոհ է դարձել 10 մարդ: Այդ մասին հունվարի 9-ին նշվում է Անվտանգության կառավարական կենտրոնի (ԱԿԿ) հաղորդագրության մեջ:
Ընդամենն անցյալ տարվա նոյեմբերի 1-ից հանրապետությունում սաստիկ ցրտերից մահացել է 65 մարդ: Կենտրոնը հիշեցնում է, որ էքստրեմալ ցրտերն սպառնում են ոչ միայն անօթևաններին, այլև միայնակ հիվանդներին ու տարեցներին: Օդերևութաբանների տվյալներով՝ առանձնապես ցուրտ եղանակ է հաստատվել երկրի հարավի Մալոպոլյան վոյևոդությունում, որտեղ գիշերային ջերմաստիճանը ըստ Ցելսիուսի տեղ-տեղ կազմել է մոտավորապես մինուս 30 աստիճան: Հունվարի 9-ին ջերմաչափերի սյուներն այնտեղ ցույց են տալիս մինուս 14-18 աստիճան, հաղորդել է ՏԱՍՍ-ը :