Ուիթքոֆը և Քուշները կմեկնեն Դոհա՝ բարձր մակարդակի հանդիպումների. Սպիտակ տուն Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի որոշ փողոցներում Թուրքիան կարևոր գործընկեր է․ Կալլաս Վենեսուելայի ափերի մոտ 4,6 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Ուիմբլդոնի յոթակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը չորս տարի դադարից հետո կվերադառնա մրցաշար Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով Թրամփը հայտնել է՝ Իրանի հետ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի օրը Դոհայում Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել ԵԱՏՄ-ի համար անընդունելի է, այն որ ՀՀ-ն իր օրենսդրության մեջ ամրագրում է ԵՄ-ին անդամակցելու մտադրությունը՝ շարունակելով օգտվել ԵԱՏՄ-ին անդամակցելու բոլոր առավելություններից. Գալուզին ՌԴ խոշորագույն ավիաընկերությունների յուրաքանչյուր 5-րդ ինքնաթիռը տեխնիկական անսարքությունների պատճառով չի դուրս գալիս չվերթի


«Հայու գեն 2» կամ հայտնի հայերի օտարազգի կողակիցները (լուանկարներ)

Life

«Հայու գեն»-ը 2017-ի առաջին թեման էր. պաթոսախառը գրառումներ հայ գենը պահպանելու, օտար ազգերի հետ չամուսնանալու մասին և  «հայու գեն»-ը պաշտամունք դարձրած օգտատերերին  դաս տվողներ,  գավառամիտ և ռասիստ անվանողներ:

Wnews.am-ի համար մի քիչ տարօրինակ էր, որ դեռևս կան նման քննարկումներ, ի վերջո միմյանց հասկանալու, սիրելու, ընտանիք կազմելու համար մենք չենք գնում գենետիկական խորհրդատվության, այլ  գնում ենք ժամադրության, փորձում ենք տեսնել, զգալ ու հասկանալ միմյանց:

Արժանի մարդիկ կան յուրաքանչյուր ազգի, կրոնի  ներկայացուցիչների մեջ, իսկ այն, որ տարբեր գեները բացարձակ  չեն խանգարում ամուր ընտանիք ունենալու և հաջողության հասնելու հարցում, ապացուցում են  մեր նյութի հերոսները:

Wnews.am-ը ներկայացնում է հայտնի հայերի օտարազգի կողակիցներին.

Էդվարդ Նալբանդյան-Նատալիա Նալբանդյան

%d5%b6%d5%a1%d5%ac%d5%a2

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի կինն ազգությամբ ռուս է։

Նատալիա Նալբանդյանն Էդվարդ Նալբանդյանին մեկ դուստր է պարգեւել, ով արդեն 32 տարեկան է։

Լեւոն Տեր-Պետրոսյան-Լյուդմիլա Տեր-Պետրոսյան (Պլեսկովսկայա)

%d5%ac %d5%ac%d5%b5%d5%b8%d6%82%d5%a4

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կինն ազգությամբ հրեա է։

Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի հայրական ազգանունն է Պլեսկովսկայա։
Նա ծնվել է 1947 թվականի դեկտեմբերի 20-ին, Լենինգրադում: Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ամուսնացել է 1972 թվականին։ Այդ ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասպիրատն էր։ Ամուսնությունից հետո նրանք տեղափոխվել են Երեւան: 1975 թվականին ծնվել  է նրանց որդին՝ Դավիթը:

Տիգրան Ուրիխանյան-Կատերինա Չերկաշինա

%d5%bf%d5%a3

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ամուսնացել է 2014թ. մարտի 15-ին։ Նրա կինն ազգությամբ ռուս Կատերինա Չերկաշինան է։Պատգամավորի կինը ծնվել եւ մեծացել է Սիբիրում։ Զույգն ունի որդի՝ Լեւոնը։

Արա Աբրահամյան-Նատալյա Վլադիսլավովնա

%d5%a1%d5%bc%d5%a1%d5%a1%d5%bc%d5%a1%d5%a1

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ամուսնացել է 1987 թվականին։
Նրա կինն ազգությամբ ռուս է։ Արա Աբրահամյանն իր կնոջը ճանաչում է դեռեւս բ1980 թվականից։

«Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ ես իմ աներոջը հրավիրեցի իմ միջնեկ եղբոր՝ Գագիկի հարսանիքին։
Նա Հայաստան ժամանեց ընտանիքի հետ։ Այդ ժամանակ Նատաշան դեռ 17 տարեկան էր, իսկ ես՝ հասուն տղամարդ։
Ապագա աներս ասաց. «Նա իմ միակ աղջիկն է, հուսամ, որ դու հասուն ու պատասխանատու անձնավորություն ես»»,- պատմել է Արա Աբրահամյանը։

Շառլ Ազնավուր-Ուլլա Տոպսել

The Armenian-French songwriter and cinema actor Charles Aznavour with his third wife, the Swedish Ulla Thorsell. France, 1970. ©MP/Portfolio/Leemage

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի երրորդ կինը ազգությամբ շվեդ Ուլլա Տոպսելն է։ Նրանց ամուսնությունը տեղի է ունեցել 1967 թվականին Լաս Վեգասում, որից հետո նաեւ՝ Ֆրանսիայի հայկական եկեղեցում։
«Ես հայկական ծագումով ֆրանսիացի եմ, իմ ծնողները հայկական եկեղեցու հետեւորդներ էին, իսկ Ուլլան շվեդուհի է եւ բողոքկանների ընտանիքից։ Դա մեզ չի խանգարում։ Բողոքականների մոտ ամեն ինչ հակիրճ է. նրանց մոտ ընդունված չէ ասել մի բան, մտածել մեկ այլ բան, ինձ դուր է գալիս բնավորության այդ գիծը»,- նշում է շանսոնյեն։
Իր երրորդ կնոջ հետ Շառլ Ազնավուրն արդեն գրեթե կես դար է ապրում. նրանք համատեղ ամուսնությունից ունեն մեկ դուստր՝ Կատյա Ազնավուրը։

Ի դեպ, Ազնավուրի առաջին երկու կանայք եւս հայ չեն եղել. «Միշլինն ինձ դուստր է պարգեւել՝ Սեդային։ Մեր ամուսնությունը տեւեց հինգ տարի։ Իմ երկրորդ կինն Էվելինն էր։ Սա բոլորովին այլ պատմություն է, որը եւս կարճ տեւեց եւ կրկին սխալ ընտրություն էր»,- պատմում է Ազնավուրը։

Շերլին Սարգսյան

%d5%b7%d5%a5%d6%80

Շերիլին Սարգսյանն իր հարաբերությունները պաշտոնապես գրանցել է երկու անգամ, ինչ վերաբերվում է իր կյանքի մյուս տղամարդկանց, ապա նա չի էլ փորձում հաշվել, թե քանիսն են եղել։
Շերի առաջին ամուսինը Սոննի Բոննոն էր։ Ամուսնությունից ծնվեց Շերի դուստրը՝ Չեստիտին, ով հետագայում փոխեց իր սեռը։

%d5%a3%d6%80%d5%a5%d5%a3
Շերի երկրորդ պաշտոնական ամուսնությունը կայացավ The Allman Brothers խմբի երաժիշտ Գրեգ Օլլմանի հետ։ Այս ամուսնությունից Շերը որդի ունեցավ։

Սերգեյ Փարաջանով.

%d6%83%d5%a1

20-րդ դարի խոշորագույն կինոռեժիսորներից մեկը՝ Սերգեյ Փարաջանովը եւս իր կյանքը կապել է օտարազգի կանանց հետ։Փարաջանովի առաջին սերը եղել է Նիգյարը. ծնունդով Մոլդովայից թաթարուհի աղջիկը։
1950-ական թվականների կեսերին Փարաջանովը Կիևում ամուսնացավ Սվետլանա Շչերբատյուկի հետ։

%d5%a9
Ծնվեց նրանց որդին՝ Սուրենը, ով մոր պես շիկահեր էր և Փարաջանովին շատ քիչ էր նման։

Միքայել Թարիվերդիեւ-Վերա Թարիվերդիեւա

3-12

Հայ հռչակավոր կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիեւի կինն ազգությամբ ռուս Վերա Թարիվերդիեւան է։  Վերջինս մինչեւ օրս վառ է պահում ամուսնու հիշատակը։«Թարիվերդիեւից հետո ես կյանք չունեմ։ Իմ կյանքը միայն իր հետ է»,- Wnews.am-ին տված հարցազրույցում ասել է Վերա Թարիվերդիեւան։։

Լեւոն Արոնյան-Արիանա Կաոիլի

%d5%ac%d5%a5%d6%82%d5%b8%d5%b6

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանի կողակիցը Արիանա Կաոիլին է: Նա ծնվել է 1986 թվականին, Մանիլայում: Արիաննեի հայրը ֆիլիպինցի է, իսկ մայրն ունի հոլանդացու և իռլանդացու արմատներ:  Զույգն առաջին անգամ հանդիպել է 1996 թվականին` աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ, իսկ ընկերությունը սկսվել է 2006 թվականից: Արդեն երկու տարի է՝ Արիանան Լեւոնի հետ բնակվում է Հայաստանում, որտեղ հիմնել է «Ճամփորդ» պարբերականը։

Քիմ Քարդաշյան-Քանիե Ուեսթ

cz_e4tawgaaei2s

Աշխարհահռչակ հայուհի Քիմ Քարդաշյանի ամուսինը սեւամորթ ռեփեր Քանիե Ուեսթն է։ Նրանց հարսանիքը տեղի ունեցավ 2014 թվականի մայիսին։ Զույգն ունի երկու երեխա՝ դուստր եւ որդի։

Գարիկ Մարտիրոսյան-Ժաննա Լեւինա

45

Հայտնի շոումեն, պրոդյուսեր, «Comedy Club» ակումբի հիմնադիր եւ անդամ Գարիկ Մարտիրոսյանի կինը ազգությամբ հրեա Ժաննա Լեւինան է։ Զույգը ծանոթացել է դեռեւս 1997 թվականին` Սոչիում անցկացվող փառատոնի շրջանակներում: Նրանք առաջին հայացքից համակրել են միմյանց, սակայն շփումը երկար չի տևել: Փառատոնի ավարտից հետո Ժաննան վերադարձել է Ստավրոպոլ` չթողնելով Գարիկին նույնիսկ իր հեռախոսահամարը: Մեկ տարի անց զույգը կրկին հանդիպել է և մի քանի օր անց արդեն նրանք որոշել են ամուսնանալ: Գարիկն ու Ժաննան ունեն դուստր եւ որդի։

Ռուբեն Վարդանյան-Վերոնիկա Զոնաբենդ

%d5%be%d5%a5%d6%80%d5%b8

Հայ միլիարդատեր, Ռուսական Սբերբանկի վարչության նախագահի խորհրդական, ՍԿՈԼԿՈՎՈ մոսկովյան կառավարման դպրոցի նախկին նախագահ, BRICS Business Magazine խմբագրական խորհրդի նախագահ, բարերար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, զբաղվում է Ռուբեն Վարդանյանի հիմնադրամի գործունեությամբ, որը բարեգործական ծրագրեր է իրականացնում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում։ Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկան դաստիարակում են իրենց չորս զավակներին։

Հայկ Մարության-Իվա

36

Հայկ Մարությանի կինը՝ Իվան, ազգությամբ  չեխ է։ Հայկ Մարությանը Իվայի հետ ծանոթացել է 2004 թվականին, երբ վերջինս աշխատում էր Սպիտակում` «Կարմիր խաչի» առաքելության կազմում:Նրանք ունեն երեք երեխա՝Ալիսան, Արթուրը եւ Ադելը։ Իվան ամուսնուն աջակցում է բարեգործական նախագծերում։

Ալեքսիս Օհանյան-Սերենա Ուիլյամս

%d5%bd%d5%a5

Տարեվերջին հայտնի դարձավ, որ հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը նշանադրվել է Reddit սոցկայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի հետ։ «Նա ծնկի իջավ ու ասաց 4 բառ, որոնց ես «այո՛» պատասխանեցի»,-սոցկայքերից մեկում գրել է 35-ամյա թենիսիստուհին, ով Ալեքսիսից մեծ է երկու տարով։

Նիկոլայ Կաղինյան-Օլգա Պարախինա

%d5%b6%d5%ab%d5%af

Ռուսաստանաբնակ հայ գործարար Նիկոլայ Կաղինյանը, ով հանդիսանում է ձկնաբուծական խոշոր Artezianica ընկերության նախագահը, որպես իր կյանքի ուղեկից ընտրել է ռուս կնոջ։ Կաղինյանի կինը Օլգա Պարախինան է, ով ամուսնու հետ համատեղ բիզնես գործունեություն է ծավալում։

Սերգեյ Գալիցկի (Հարությունյան)-Վիկտորիա Գալիցկի

%d5%a3%d5%a1%d5%ac%d5%ab%d6%81%d5%af%d5%ab

Նախկինում Հարությունյան, այժմ Գալիցկի ազգանունը կրող հայ միլիոնատեր, «Մագնիտ» խանութների ցանցի եւ «Կրանսոդար» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սերգեյը եւս ամուսնացած է ռուս կնոջ հետ։Սիրահարված Սերգեյն ամուսնությունից հետո վերցրել է կնոջ ազգանունը եւ պետք է ասել, որ դա իր բիզնեսին ոչ թե խանգարել, այլ օգնել է։ Ամուսիններն ունեն դուստր՝ Պոլինան։

 

 

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվելԱրևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ Հարցում«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում«Մանչեսթեր Սիթի»-ն հայտնել է Էնցո Մարեսկայի՝ ակումբի գլխավոր մարզիչ նշանակելու մասինՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ են եղելԱռաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանաԱյն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Ուիթքոֆը և Քուշները կմեկնեն Դոհա՝ բարձր մակարդակի հանդիպումների. Սպիտակ տուն Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի որոշ փողոցներում Թուրքիան կարևոր գործընկեր է․ Կալլաս Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանԱյսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանՎենեսուելայի ափերի մոտ 4,6 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Ուիմբլդոնի յոթակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը չորս տարի դադարից հետո կվերադառնա մրցաշար Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով Թրամփը հայտնել է՝ Իրանի հետ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի օրը Դոհայում Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել ԵԱՏՄ-ի համար անընդունելի է, այն որ ՀՀ-ն իր օրենսդրության մեջ ամրագրում է ԵՄ-ին անդամակցելու մտադրությունը՝ շարունակելով օգտվել ԵԱՏՄ-ին անդամակցելու բոլոր առավելություններից. Գալուզին ՌԴ խոշորագույն ավիաընկերությունների յուրաքանչյուր 5-րդ ինքնաթիռը տեխնիկական անսարքությունների պատճառով չի դուրս գալիս չվերթի Կոնջորյան, Ալեքսանյան, Եղոյան, Ջուլհակյան, Ղազարյան. ՔՊ-ում այսօր կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներին ԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերը«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Իրավապահները մայրաքաղաքում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել Պետք Է ստեղծենք ցանց, որը կձգվի Տեխասից մինչև Անկարա՝ առանց որևէ «եթե»-ի կամ «բայց»-ի․ Թուրքիայի նախագահ Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան «Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Պուտինն ու Լուկաշենկոն հիմնականում քննարկել են երկկողմ հարաբերությունները․ Պեսկովի հայտարարությունները Կանադայում զբոսաշրջիկներով նավակ է խորտակվել․ CTV Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներՀնդկաստանի արևելքում ջրhեղեղների հետևանքով տnւժել է ավելի քան 22 հազար մարդ Վենեսուելայում գրեթե 1,8 միլիոն մարդու հումանիտար օգնություն է անհրաժեշտ. ՄԱԿ Հորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը նվազել է 80 տոկոսով. Bloomberg ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ռոբերտ Ամստերդամ Լինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էԻրանը և Կատարը պայմանավորվել են Իրանի 6 միլիարդ դոլարի ակտիվների ապաuառեցման շուրջ. Փեզեշքիան Երևանի Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել Ռ.Ս.-ի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Ամենադիտված