Հերթական ողբերգական դեպքը Մուսալեռում. նույն շենքում հայտնաբերվել է ծխախեղդ տղամարդու դի
ՀասարակությունԱրմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Անի թաղամասի շենքերից մեկի բնակարանում քիչ առաջ հայտնաբերվել է ծխախեղդ եղած տղամարդու դի: NEWS.am-ին Մուսալեռի գյուղապետարանից հայտնեցին, որ տղամարդը մահացած է հայտնաբերվել նույն շենքում, որի մեկ այլ բնակարանում գազի արտահոսքից այսօր մահացած էին հայտնաբերվել երիտասարդ ամուսիններ՝ իրենց 4 ամսական երեխայի հետ:
ՀՀ ԱԻՆ ահազանգել են տղամարդու հարեւանները, որոնք նկատել են բնակարանից դուրս եկող ծուխը: Պարզվել է, որ մահացածը շենքի բնակիչ 46-ամյա Գագիկ Դավթյանն է:
Հանգամանքները պարզվում են: