Բաքվի բիզնես կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել, կա զոհ
ՀասարակությունԲաքվում բիզնես կենտրոնում զինված միջադեպ է տեղի ունեցել, կա մեկ զոհ, հայտնում է «ՌԻԱ» գործակալությունը։
Միջին տարիքի անհայտ տղամարդը կրակել է ու սպանել մի տղայի։
«Իրաքյան ավիաուղիների» աշխատակից Ալի Աղալին սպանվել է «Վինչեսթեր» հրացանի կրակոցից գլխի շրջանում ստացավ վիրավորումից։ Վարկածներից մեկով, հանցագործությունը կատարվել է կենցաղային հողի վրա։ Այս փաստով Բաքվի Խաթաինսկի շրջանային դատախազությունը քննություն է սկսել։ Սպանություն գործելու կասկածանքով ձերբակալվել է Բաքվի բնակիչ Էլշան Բաշիրովը։ Սպանվածը Ադրբեջանում Իրաքի դեսպանի օգնականի եղբայրն էր»,- ճգրտում է գործակալությունը։