Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. սպանվել է փոխմարզպետի որդին
ՀասարակությունԳեղարքունիքի մարզում այսօր` հունվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ի տեղեկություններով՝ սպանվել է Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդին` Հայկ Հակոբյանը: Նախնական տեղեկություններով` նա մի միջադեպի մասնակից է եղել, որի ժամանակ անհայտ անձը կրակել է երիտասարդի վրա: Նրան հիվանդանոց են տեղափոխել արդեն մահացած վիճակում: Նշենք, որ Հայկ Հակոբյանը 28 տարեկան էր:
Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է :