Ո՞ր դեպքում կփակվի «Ֆուլ հաուս» նախագիծը
Life«Ֆուլ հաուս» սիթքոմի երկրորդ եթերաշրջանն արժանացավ նույնպիսի հաջողության, ինչպես առաջինը։ BlogNews.am-ը զրուցել է նախագծում Մուշեղի դերակատար Գրիգոր Դանիելյանի և Ռուբենի դերակատար Գարիկ Սեփխանյանի հետ, ովքեր ընդգրկված են նաև սցենարական կազմում։ Ներկայացնում ենք նաև նկարահանման ժամանակ արված ֆոտոշարքը։

Դերասան Գարիկ Սեփխանյանն էլ նշեց, որ իր կարծիքով՝ երկրորդ եթերաշրջանում բոլորն ավելի են ճանաչել ու զարգացրել իրենց կերպարները։ «Սկզբում մի փոքր դժվար էր, քանի որ կերպարը հասունացման փուլում էր»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ առաջին, երկրորդ եթերաշրջաններից հետո նախագծերը գնում են դեպի անկում, ի՞նչ են նախատեսում անել՝ «Ֆուլ հաուսն» իր բարձրակետին պահելու համար, Գարիկն ասաց, որ հենց զգան, սյուժետային առումով թուլանում են, կավարտեն այս նախագիծն ու նոր պրոյեկտ կսկսեն։ «Հիմա դեռ դրան չի գնում։ Մենք արդեն մտածել ենք նաև մյուս եթերաշրջանների գիծը, և կլինեն անակնկալներ. նախագիծը գնալով ավելի է ամրանալու ու հետաքրքրանալու։ Ամեն ինչ անում եք, որպեսզի հեռուստադիտողներին չհիասթափեցնենք»,- նշեց Գարիկը։
Ամերիկյան ներկայացումները Գարիկին ևս շատ են տպավորել։ «Կենդանի տարբերակով մի փոքր ավելի բարդ է, քանի որ սխալվելու իրավունք չունես, սակայն դերասանի համար դա ավելի հաճելի պրոցես է»,- եզրափակեց նա։