Ուկրաինայի Ռադայում առաջարկվել է օրենքով արգելել «Ռուսաստան» բառը
HeaderTert.am-ը գրում է.
Ուկրաինայի խորհրդարանում` Գերագույն ռադայում օրենքի նախագիծ է ներկայացվել, որով առաջարկվում է արգելել «Ռուսաստան» բառը:
«Կորեսպոնդենտի» փոխանցմամբ` «Ռուսաստան» բառը կամ դրանից ածանցված տարբերակները առաջարկվում է արգելել ներկայիս Ռուսաստանի Դաշնության առնչությամբ:
Օրինագիծը ներկայացրել է Արմատական կուսակցության պատգամավոր Օքսանա Կորինսկայան:
Աղբյուրը հավելում է, որ օրինագիծը ներկայացած պատգամավորի ամուսնու նկատմամբ Ռուսաստանում հետախուզում է հայտարարվել` ահաբեկչության մեղադրանքով: