ԱՄՆ-ն զրահամեքենաներ է տեղափոխել Գերմանիա
HeaderԱՄՆ-ն Գերմանիա է տեղափոխել զրահատեխնիկայի խմբաքանակ, որը նախատեսված է Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի ուժեղացման համար։ Deutshe Welle-ի փոխանցմամբ Բրեմերխաֆեն նավահանգիստ է ժամանել 87 տանկ, 144 հետեւակի մարտական մեքենա, 18 ինքնագնա հրետանային սարքավորում ու 419 Humvee ավտոմեքենա։
Առաջիկա երկու շաբաթներին զրահատեխնիկան ու մոտ չորս հազար ամերիկյան զինծառայողներ կբաշխվեն ՆԱՏՕ-ի յոթ երկրների միջև՝ Էստոնիայից մինչեւ Բուլղարիա։
2016-ի հունվարին ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը հրապարակել էր նոր ռազմավարություն, որում որպես գլխավոր առաջնայնություն նշված էր «Ռուսաստանի ագրեսիայի զսպումը»։ 2016-2017 ֆինանսական տարում Պենտագոնը 3․4 մլրդ դոլար կստանա Եվրոպայում ռազմական ներկայությունն ավելացնելու համար։