Բելառուսում Սուրբ Ծննդի նախօրեին մենաստանի մայրապետի են սպանել
ՀասարակությունԲելառուսի մայրաքաղաքի Մինսկի իրավապահները հաստատել են Բորիսովյան շրջանի Սուրբ Քսենիայի մենաստանի մայրապետ Վասիլիսայի սպանության փաստը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է ՆԳՆ շրջանային վարչության ներկայացուցիչը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ այլ մեկնաբանություններ առայժմ չեն լինի: «Ստուգումների անցկացման եւ քրեական գործ հարուցելու լիազորությունը Քննչական կոմիտեինն է»,- հավելել է գործակալության աղբյուրը:
Ավելի վաղ Բելառուսական փոխանորդության մամուլ քարտուղար հայր Սերգի Լեպինը հաղորդել էր, որ մայր Վասիլիսային կարող էր սպանվել մենաստանում բնակվող հիվանդներից մեկի հարձակման հետեւանքով :