4 կարևոր բան, որոնց ուշադրություն չեք դարձնում կոշիկ գնելիս
LifeԱվելի լավ է կոշիկ գնել երեկոյան
Այս խորհուրդը կարող է տարօրինակ հնչել: Երեկոյան ոտքերն ուռչում են, և առավոտյան գնած կոշիկը, որն այդ պահին հարմարավետ էր, կարող է երեկոյան բոլորովին հարմարավետ չլինել:
Տարբեր չափեր
Տարբեր պետություններում արտադրված կոշիկներն ունեն տարբեր չափեր: Այդ իսկ պատճառով մի շտապեք Ձեր հավանած կոշիկը գնել նշելով միայն ձեր ոտնաթաթի չափը: Անպայման փորձեք այն:
Ըստ նպատակի
Ընտրված կոշիկը պետք է համապատասխանի նպատակին, որի համար այն գնված է: Սխալ է բարձրակրունկներով գնալ համալսարան, որքան էլ կոշիկը Ձեզ դուր է գալիս: Այնպես որ, կոշիկ գնելիս հաշվի առեք այս հանգամանքը:
Չափում
Հատկապես համացանցով կոշիկ պատվիրելիս անպայման չափեք ստնաթաթը սանտիմետրով և համեմատեք՝ հետագա հնարավոր անհամապատասխանություններից խուսափելու համար: