Կենտրոնական Ռուսաստանում սառնամանիք է
Ուշադրության կենտրոնումԱնցյալ գիշերը Մոսկվայի շրջանում ամենացուրտն է եղել 2017 թվականի մեկնարկից եւ ձմռան սկզբից ի վեր: «Ֆոբոս» կենտրոնի փոխանցմամբ՝ նախնական տվյալներով, Մոսկվայում օդի ջերմաստիճանը հասել է 25.8 աստիճան ցրտի:
Մերձմոսկվայում նվազագույն ջերմաստիճան է գրանցվել Դմիտրովում՝ 26.8 աստիճան ցուրտ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ սպասվում է, որ շաբաթ լույս կիրակիի գիշերն ամենացուրտն է լինելու: Մոսկվայում գիշերը ջերմաստիճանը կհասնի 26-28 աստիճան ցրտի, Մերձմոսկվայի հարավում 22-27 աստիճան ցուրտ կլինի, հյուսիսում՝ մինչեւ 30 աստիճան ցուրտ :
: