Բնակիչն ընկել է բնակարանում և չի կարողացել բացել դուռը
ՀասարակությունՀունվարի 5-ին, ժամը 09.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարոնյան փողոցի թիվ 28ա շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է, չի կարողանում ինքնուրույն մոտենալ և բացել բնակարանի դուռը. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
Նախասրահի հատակին անօգնական վիճակում հայտնաբերվել է Ժ. Ա.-ն (1941 թ.), ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: