Լրատվամիջոց. Պակիստանում պայթյունի հետեւանքով 17 մարդ է վիրավորվել
HeaderԱռնվազն 17 մարդ, այդ թվում՝ 5 ոստիկաններ են վիրավորվել Պակիստանի Դերաիսմայիլխան քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այս մասին հայտնում է The Express Tribune-ը:
Ճանապարհի եզրին տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարքը գործարկվել է ոստիկանական շարժական պարեկախմբի անցնելու պահին: Ոստիկաններից բացի, վիրավորվել են մոտակայքում գտնվող անցորդներ, այդ թվում՝ 2 կին եւ երեխա:
Պատահարի վայրը ոստիկանների կողմից շրջափակվել է, տեղազննում է իրականացվում:
Առայժմ ոչ մի ահաբեկչական կազմակերպություն չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը: