Այս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն Մանվելյան Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը Մումբայում ջրհեղեղների հետևանքով վեց մարդ է զոհվել Ուկրաինան հարվածել է Օմսկի նավթավերամշակման գործարանին Հայաստանը Պակիստանում առաջին անգամ դեսպան է նշանակել Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. Պեսկով Բելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. Լուկաշենկո Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են անցկացվել Իսլամաբադում հուլիսի 11-ին. Dawn Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով


2016-ին Հայաստանում դատապարտվել է 4 բժիշկ. նրանցից 3-ի նկատմամբ ազատազրկման դատավճիռ է կայացվել

Հասարակություն

Հայաստանում 2016թ. բուժվող հիվանդի մահվան մեջ 4 բժիշկ է մեղավոր ճանաչվել եւ դատապարտվել: Հատկանշական է, որ նրանցից երեքի նկատմամբ դատարանն ազատազրկման դատավճիռ է կայացրել:

NEWS.am-ը համառոտ ներկայացնում է գործի նյութերը եւ հրապարակված դատավճիռները:

- Հրազդան բժշկական կենտրոնի մանկաբույժ Մարինե Հակոբյանը 2 տարվա ազատազրկման է դատապարտվել 40 օրական երեխայի մահվան համար: Ըստ մեղադրական եզրակացության՝ 30 տարվա փորձ ունեցող Մարինե Հակոբյանը, քաջատեղյակ լինելով դեռեւս 2015թ. փետրվարի 3-ի լույս 4-ի գիշերը իր իսկ ցուցումով բուժում ստացած եւ հաջորդ օրն առավոտյան հարազատների ուղեկցությամբ «Հրազդան ԲԿ» բերված 40 օրական Մանեի՝ ընտանեկան բժիշկ Մելանյա Եղիազարյանի կողմից տրված «հնարավոր բակտերիալ ինֆեկցիա, ինտեստինալ սինդրոմ» ախտորոշմանը չի պահպանել «Երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության ուղեգրման եւ հոսպիտալացման կարգը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի 2013թ. հունվարի 22-ի N 90-Ա հրամանի հավելված 1-ի 5-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները:

Մանկաբույժը դրսեւորել է անբարեխիղճ վերաբերմունք, չի կատարել իր մասնագիտական պարտականությունները՝ հրաժարվել է երեխային ընդունել ստացիոնար՝ պատճառաբանելով, որ հիվանդանոցը անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած չէ եւ այդպիսով բաց է թողել տվյալ դեպքում անհրաժեշտ բժշկական օգնության եւ սպասարկման հիմնական եւ միակ ճիշտ մոտեցումը՝ հոսպիտալիզացիան. որի դեպքում հնարավոր կլիներ Մանեին ցուցաբերել բժշկական սարքավորումներով չպայմանավորված առաջնային բուժօգնություն՝ ինֆուզիոն թերապիա, հեղուկների ներարկում, հակաբիոտիկային բուժում, թթվածնաբուժություն:

Այս ամբողջը հնարավորություն կտար ձեռնարկել մահվան հետ պատճառական կապի մեջ գտնվող հիվանդությունների բուժմանն ուղղված համապատասխան գործողությունները եւ կանխել հիվանդության չարորակ, արագ ընթացքի արդյունքում «Արաբկիր» ԲԿ տեղափոխվող հիվանդ Մանեին անզգուշությամբ պատճառված մահը:

Մարինե Հակոբյանը համաձայն չէ դատավճռի հետ եւ բողոքարկել է այն:

- Գյումրիի բժշկական կենտրոնի ռադիոլոգ Նազանի Մալխասյանը 2.5 տարվա ազատազրկման է դատապարտվել: Ըստ մեղադրական եզրակացության՝ ռադիոլոգն իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով այդ պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, ինչի հետեւանքով անզգուշությամբ առաջացրել է վթարի ժամանակ բազմաթիվ վնասվածքներ ստացած Լեւոն Դարբինյանի մահը:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Մալխասյանին 3 տարով զրկել է նաեւ բժշկությամբ զբաղվելու իրավունքից: Բժշկուհին վերաքննիչ բողոք է ներկայացրել:

-Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանը 3 տարվա ազատազրկման է դատապարտվել 4-ամյա Կարինեի եւ 5-ամյա Էրիկի մահվան համար: Բացի այդ՝ դատարանը Անահիտ Պետրոսյանին 1 տարի 5 ամիս ժամկետով զրկել է մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքից: Երեխաները հիվանդանոց էին ընդունվել նույն օրը` տարբեր գանգատներով: Փոքրիկներից մեկի վիճակը գնահատվել էր միջին ծանրության` սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով։ Երեկոյան փոքրիկի վիճակը կտրուկ վատացել էր։ Նրան տեղափոխել էին Վերակենդանացման բաժանմունք, սակայն կյանքը փրկել չէր  հաջողվել: Մյուս երեխան` 5-ամյա Էրիկը, «Արմավիր» բժշկական կենտրոնից աղիքային ինֆեկցիայով ծայրահեղ ծանր վիճակում Երեւան էր տեղափոխվել եւ 18 օրվա կոմայից հետո մահացել: Ըստ երեխայի մոր` Անահիտ Պետրոսյանը երեխային հոգնա է արել, ներարկում, ապա կաթիլային միացրել, որից հետո փոքրիկը միանգամից կոմայի մեջ է ընկել:

Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել դատավճիռը: Կողմերը մտադիր են վճռաբեկ բողոք ներկայացնել:

- Արմավիրի բժշկական կենտրոնի մանկաբարձ- գինեկոլոգ Հասմիկ Հակոբյանին դատարանը մեղավոր է ճանաչել հղի Նարինե Շարոյանի մահվան համար եւ դատապարտել 2 տարվա ազատազրկման, սակայն վճիռը պայմանականորեն չի կիրառել` սահմանելով 2 տարվա փորձաշրջան: 28-ամյա Նարինե Շարոյանը 2014թ. հունիսի 28-ին «Արմավիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել թունավորում ախտորոշմամբ, փսխել էր, այնուհետեւ` ինֆեկցիոն բաժանմունք տեղափոխվելուց հետո, նրան կեսարյան հատում էին արել, հեռացրել արգանդը: Վիրահատությունից հետո Նարինեին տեղափոխել էին Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նա օրեր անց մահացել էր։ Նախաքննության ընթացքում պարզվել էր, որ «Արմավիր» ԲԿ-ում վիրահատությունը կատարվել է ուշացումով։ Ըստ փորձագետների՝ հաշվի առնելով Նարինե Շարոյանի հղի լինելը եւ նրա մոտ մինչեւ այդ ախտորոշված «բարդացած մանկաբարձական անամնեզ» ախտորոշումը, անհրաժեշտ էր ի սկզբանե նրան ընդունել ոչ թե ինֆեկցիոն բաժանմունք, այլ մանկաբարձական, որտեղ ժամանակին հնարավոր կլիներ ախտորոշել հղիության հետ կապված բարդությունները եւ փրկել նրա կյանքը։ Մեղադրյալ բժշկուհու նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Մեղադրվող բժշկուհին ասում էր, թե ինքը հղիին ինֆեկցիոն բաժանմունք ուղարկելուց առաջ խորհրդակցել է այդ օրը բաժանմունքի պատասխանատու հանդիսացող Արմեն Վարդանյանի հետ: Արմեն Վարդանյանը պնդում էր, որ Հասմիկ Հակոբյանը ինքնուրույն, առանց իր հետ խորհրդակցելու է որոշել հղիին գինեկոլոգիական բաժանմունքում պահելու փոխարեն ուղարկել ինֆեկցիոն բաժանմունք:

Պաշտպանական կողմը պատահածում մեղադրում էր հղիին վիրահատած գինկելոգ Արմեն Վարդանյանին, որը գործում ներգրավված է որպես վկա եւ վկայություն տալուց հետո հեռացել է Հայաստանից:

Մահացած հղիի հարազատները վերաքննիչ բողոք էին ներկայացրել, սակայն դատարանն անփոփոխ էր թողել դատավճիռը:

Նախորդ տարի Հայաստանում մի բժիշկ էլ մեղավոր է ճանաչվել եւ տուգանվել 150 հազար դրամով բուժվող հիվանդին միջին ծանրության վնաս հասցնելու համար: Երեւանի «Մալայան» բժշկական կենտրոնի բժշկուհի-ակնաբույժ Աննա Գասպարյանը, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելու մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու եւ նրանց նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու հետեւանքով Աննա Կնյազյանի առողջությանն անզգուշությամբ պատճառել է միջին ծանրության վնաս: Գասպարյանը մեղավոր է ճանաչվել եւ տուգանվել 150 հազար դրամով:

2016թ.-ին Ճամբարակի բժշկական կենտրոնի քիթ- կոկորդ- ականջաբան Ռոզա Ավալյանն արդարացվել է: Ըստ մեղադրական եզրակացության` Ավալյանն ընդգրկված է Ճամբարակի զինկոմիսարիատի զորակոչային հանձնաժողովի կազմում: Նա 2015թ. ամռանը պատշաճ չի զննել մարզի Այգուտ գյուղի բնակիչ Նվեր Հովհաննիսյանին, չի պարզել, որ նա զինծառայության համար պիտանի չէ: Նվերը զորակոչվել է բանակ, սակայն վաղաժամկետ զորացրվել է: Դատարանը բժշկուհուն արդարացրել է հանցակազմի բացակայության հիմքով:

Համեմատության համար նշենք, որ 2015թ.-ին Հայաստանում մեղավոր են ճանաչվել եւ դատապարտվել 2 բժշկուհի: Լիլիթ Վարդանյանին ու Զարինե Այվազյանին մեղադրանք էր առաջադրվել 2-ամյա աղջնակի մահվան դեպքով: Փոքրիկ Լիան «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 2012թ. դեկտեմբերի 31-ին: Սկզբում, դեղամիջոցներ ընդունելուց հետո, փոքրիկն իրեն ավելի լավ էր զգացել, բայց մեկ օր անց նրա վիճակը վատացել էր, եւ նա մահացել էր: Դատարանը Վարդանյանին դատապարտել էր 2 տարվա ազատազրկման, իսկ Այվազյանին` 2.5, սակայն համաներմամբ ազատ էին արձակվել:

2014թ.-ին Հայաստանում նույնպես դատարանով մեղավոր ճանաչված բժիշկները համաներմամբ ազատ էին արձակվել: «Աբովյանի ԲԿ»-ի ուրոլոգ Վահագն Կիրակոսյսւնը, 2012թ. մայիսի 19-ից 20-ը գտնվելով հերթապահության մեջ վիրաբուժական բաժանմունքում, ձախ ազդրոսկրի կոտրվածք ախտորոշմամբ ստացիոնար բուժման մեջ գտնվող հիվանդ Մարիամ Արշակյանի նկատմամբ չի սահմանել պատշաճ դինամիկ հսկողություն, որի պայմաններում էլ ժամանակին չի ախտորոշվել ճարպային էմբոլիայի զարգացումը: Ավելին, մայիսի 20-ին ժամր 05:00-ի սահմաններում հիվանդի առողջական վիճակի դինամիկայում վատթարացման «ճարպային էմբոլիա»-ի մասին կլինիկական չափանիշներով վկայող դրսեւորումների հայտնաբերման պայմաններում չի ձեռնարկել լաբորատոր եւ գործիքային ախտորոշիչ միջոցառումներ: Դրա փոխարեն բավարարվել է միայն զարկերակային ճնշումը չափելով, պուլսը ստուգելով եւ նույն ԲԿ-ի հերթապահ բժիշկներ՝ թերապեւտ Նարինե Ամիրխանյանին եւ ռեանիմատոլոգ Աշխարհաբեկ Մեհրաբյանին հիվանդի մոտ հրավիրելով, այնուհետեւ կատարվել է ոչ հիմնավոր ախտորոշում, որի պայմաններում, մինչեւ վիճակի ծայրահեղ ծանր դառնալը, Մարիամ Արշակյանը մնացել է վիրաբուժական բաժանմունքում` առանց լիարժեք եւ նպատակաուղղված բուժօգնության: Արդյունքում Սարիամ Արշակյանը չի տեղավտխվել վերակենդանացման բաժանմունք, անհապաղ չեն սկսել անհրաժեշտ բուժական համալիր միջոցառումները, ինչի հետեւանքով նույն օրը երեկոյան մահացել է: 3 բժիշկներն էլ դատապարտվել են 2 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատվել պատժի կրումից:

Համաներմամբ եւս 1 բժիշկ ազատվել է պատժի կրումից 2013թ.-ին: «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Վարուժան Մարդանյանը ընդունել է Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բնակչուհի Հրածին Մալխասյանին եւ ոչ պատշաճ կերպով է կատարել մասնագիտական պարտակունությունները, դրանց նկատմամբ դրսեւորել է անփույթ, անբարեխիղճ վերաբերմունք, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը: Մարդանյանը մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել 2 տարվա ազատազրկման, միեւնույն ժամանակ զրկվելով գործունեությամբ զբաղվելու իրավունքից 3 տարի ժամկետով: Դատարանը որոշում է կայացրել համաներում կիրառել բժշկի նկատմամբ:

Երևան–Սևան ճանապարհի՝ կայծակի հարվածից վնասված կամրջով բնականոն երթևեկությունը վաղվանից կվերականգնվիԳազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրի, Երևան քաղաքների մի շարք հասցեներումԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըԼիբանանը կոչ է արել Միացյալ Նահանգներին արագացնել Իսրայելի դուրսբերումը հանրապետությունիցԳյումրի-Արտենի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա 3 զոհՄասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունըՀայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. ՀայտարարությունԿապանն իր տեղն ունեցավ արվեստի համաշխարհային քարտեզում. Բլոգ Կապան ֆեստ 2026Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը․ ինչպես դիմել«Առողջության օր 2026». թիմային ոգու և առողջ մրցակցության տոնը ԶՊՄԿ-ումԳեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներԱդրբեջանը վարժական թռիչքներ է իրականացրել Պակիստանից գնված ինքնաթիռներովԱմիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին հորդորում են թարմացնել հասցեներըՍևանա լճի մակարդակը վերջին շաբաթվա ընթացքում բարձրացել է 2 սմ-ովԱյս աշխարհի առաջնությունը վերջինն է իմ կարիերայում․ Ռոնալդու«Ռոսատոմն» առաջարկում է միջին կամ մեծ հզորության ատոմակայան կառուցել ՀայաստանումԵրևանում բախվել են «Chevrolet» և «Infiniti», վիրավnրները ՈԴ քաղաքացիներ ենՍահմանադրությունը Հայաստանում փաստացի լիարժեք չի գործում․ Էդմոն ՄարուքյանՎարչական ռեսուրսի օգտագործումն ամենահաճախակի ընտրախախտումն է եղել այս ընտրությունների ժամանակ. Ատոմ ՄխիթարյանԱզգային պետության գաղափարը սպանող հակասահմանադրական օրենքի մասին․ Մենուա ՍողոմոնյանՊոլիտեխնիկի 93-րդ սերնդի ավարտական հանդիսությանը մասնակցել են նաև ԶՊՄԿ-ի ներկայացուցիչներըՖինանսական արկածներից դեպի մեծ հաղթանակներ․ ամփոփվեց Junius ֆինանսական 4-րդ առցանց մրցաշարըՍոցիալական բունտից վախենալով է եկել Ռուսաստան. Արշակ ԿարապետյանԱյս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն ՄանվելյանԵրկրի ղեկավարն ընտրությունների շրջանում ապացուցեց, որ Հայաստանում ժողովրդավարություն գոյություն չունի. Արամ ՊետրոսյանԵվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցըՄի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը Հանրության ուշադրությունը շեղելու նպատակով իշխանությունը կրկին դիմել է ռեպրեսիվ մեթոդների․ Տիգրան Դումիկյան Մումբայում ջրհեղեղների հետևանքով վեց մարդ է զոհվել Ուկրաինան հարվածել է Օմսկի նավթավերամշակման գործարանին Հայաստանը Պակիստանում առաջին անգամ դեսպան է նշանակել Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. Պեսկով Բելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. Լուկաշենկո Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ Մեր և ձեր պայքարը շարունակելու ենք ամենուր և բոլոր օրինական տարբերակներով հասնելու ենք փոփոխության. Անդրանիկ Գևորգյան ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են անցկացվել Իսլամաբադում հուլիսի 11-ին. Dawn Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Ուկրաինային hրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաoդային պաշտպանnւթյուն. ֆոն դեր Լայեն Ավետիք Չալաբյանը ազգային իրավունքների համար պայքարող է, և իր հետ կատարվողն անօրինական է. Արսեն ԳրիգորյանՏիկին ֆոն դեր Լեյենը իր այցով խրախուսում է ավտորիտարիզմը Հայաստանում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» միավորումը շարունակում է պայքարը` մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակման պահանջովՄումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվել «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավnր Վարորդական իրավունքից զրկված անձին վճարման դիմաց կտրվի ոչ թե 13, այլ 6 միավոր, կանցնեն փորձաշրջան. ՆԳՆ վարչության պետ «Mitsubishi»-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Կառավարությունը հաստատել է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ֆինանսավորումը. ձևաչափը կորոշվի 1-2 ամսից Նեյմարը հեռանում է Բրազիլիայի հավաքականից. պաշտոնական Մեզ համար ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա» հարցը․ Արտակ Զաքարյան Անկախության օրվանից հետո Նյուպորտ-Բիչում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել. LA Times
Ամենադիտված