Չինական ընկերությունն արգելել է իր աշխատակցուհիներին հղիանալ առանց ղեկավարության թույլատվության
Ուշադրության կենտրոնումReplik.am-ը գրում է.
Չինական ֆինանսական կազմակերպությունն արգելել է իր աշխատակցուհիներին հղիանալ առանց ընկերության հետ ղեկավարության նախնական թույլատվության:
Համացանցում հրապարակած ընկերության ներքին փաստաթղթում ասվում է, որ երեխա ունենալ կարող են միան այն ամուսնացած կանայք, ովքեր նախօրոք տեղյակ են պահում ղեկավարությանն իրենց մտադրության մասին և լուծում ֆիզարձակուրդի հարցը:
Բոլոր այն աշխատակցուհիներ, ովքեր կխախտեն այս նորմը, կտուգանվեն 161 դոլարով, ինչպես նաև կզրկվեն պարգևավճարից և կարիերայում հետագա առաջընթացից:
Նշենք, որ ինֆորմացիայի՝ հանրության սեփականություն դառնալուց հետո տվյալ ընկերությունը հայտնվել է քննադատությունների կենտրոնում, իսկ ընկերությունը դեռ ոչ մի մեկնաբանություն չի տվել: