Ֆրանկ Էնգել․ Բաքուն հակամարտություններ է սադրում ժողովրդական հեղափոխությունից խուսափելու համար
HeaderԵվրոպան վերջապես պետք է հասկանա ադրբեջանական վարչակարգի իսկական էությունը։ Այս մասին NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը։
Նրա խոսքով, Ադրբեջանը կլեպտոկրատիկ բռնապետություն է, որը օգտվում է Արցախի ու Հայաստանի հետ համակարտություններով, որպեսզի ամրապնդի ու հավերժացնի Ալիեւների իշխանությունը երկրում։ «Քանի դեռ շարունակվում են հակամարտությունները , նրանց իշխանությունը Ադրբեջանում կշարունակվի, հակառակ դեպքում նրանց կառավարումը կավարտվի։ Բաքվին պետք են հակամարտությունները ժողովրդական հեղափոխությունից խուսափելու համար։ Մենք լսում ենք ադրբեջանցի իրավապաշտպաններին ու մտավորականներին, բայց մեզ դեռ չի բավականացնում այն համոզմունքը, որ Ադրբեջանը չի կարող այս վիճակում լինել Եվրոպայի գործընկերը»,- շեշտել է Ֆրանկ Էնգելը։