Թուրքիայում ստամբուլյան ահաբեկչությանը մասնակցության կասկածանքով եւս վեց մարդ է ձերբակալվել
HeaderԹուրքիայում եւս վեց մարդ է ձերբակալվել՝ Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցության կասկածանքով։ Այս մասին հայտնել է Anadolu–ն, վկայակոչելով անվտանգության ուժերի ներկայացուցչին։
Հիմա նրանք ցուցմունք են տալիս, հայտնել է աղբյուրը։ Գործակալությունը նշում է, որ ձերբակալվածների շրջանում չկա ահաբեկչությունն իրականացնողը, միաժամանակ անհայտ է, թե ովքեր են 14 ձերբակալված կասկածյալները։
Ահաբեկիչը սպանել էր գիշերային ակումբի պահակին ու ներխուժել ակումբ, որտեղ այդ պահին ավելի քան 700 մարդ կար , ու նրանց վրա կրակ բացել։ Թուրքիայի ՆԳՆ տվյալներով, զոհվել է 39, վիրավորվել 69 մարդ, հարցագործի որոնումները շարունակվում են։