Արտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլն ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար Պուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև


«Սովորեցնում եմ քեզ, մամ». Քառօրյա պատերազմում զոհված Անդրանիկի մասին ծառայակիցներն ու ծնողներն են պատմում (ֆոտո)

Չնայած վատ եղանակին, հատուկենտ անցորդները պատրաստակամ են ցույց տալու Զոհրաբյանների շենքը: Հասնում եմ նրանց շենք, Անդրանիկի հայրը՝ Ատոմ Զոհրաբյանն է ինձ դիմավորում. սիրալիր ժպտում է, բայց ուրախ չէ, ակնհայտ է: Միանգամից ծանոթացնում է Անդրանիկի մոր եւ երկու քույրերի հետ: Տանը լռություն է, բոլորը շշուկով են խոսում, հանգստություն է տիրում, այնպիսի հանգստություն, ինչպես որ պատից կախված լուսանկարում է:

«Լուսավոր տղա է Անդրանիկը»,- ասում եմ ես՝ նայելով լուսանկարին: Հայրը միանգամից համաձայնում է. «Որ ասում են, նկարագրիր Անդրանիկին մեկ բառով, ասում եմ՝ լուսավոր»:

Լուսանկարն արված է Անդրանիկի բանակ զորակոչվելու օրը. 18-ամյա այս տղան այնքան մեծ է երեւում, թվում է՝ 25-26 տարեկան տղայի լուսանկար է: Ծնողներն ասում են՝ մանկուց լուրջ հայացք է ունեցել, իսկ բանակ զորակոչվելուց մեկ տարի անց՝ 2015թ. աշնանը, լրիվ ուրիշ մարդ կարծես դարձած լիներ: Մեծացել էր, ավելի լրջացել, իսկ բանակից ընդհանրապես չէր խոսում, ծնողների խաչաձեւ հարցերին էլ միշտ լակոնիկ պատասխաններ է տվել:

«Երբեք ոչ մի բան չէր պատմում, բայց բանակ զորակոչվելու հենց առաջին օրվանից սրտումս վախ կար... 2014թ. հուլիսին գնաց ծառայության, օգոստոսին լարվածություն սկսվեց, ու անընդհատ վախ կար մեջս: Ինձ բան չէր ասում, բայց ես Անդրանիկիս հետ կապված ամեն ինչ զգացել եմ»,- ասում է մայրը՝ տիկին Ալլան:

Անդրանիկի հետ մայրը վերջին անգամ խոսել է մարտի 29-ին. որդու ձայնը դուր չի եկել, սակայն նա ոչինչ չի ասել: Տիկին Ալլան հիշում է՝ վերջին ժամանակներում ուշ-ուշ էր որդին զանգում, հարցին` ինչու հաճախ չէր զանգում, Անդրանիկը կարճ ասում էր. «Սովորեցնում եմ քեզ, մամ» ու թեման փոխում: Ինչի՞ն էր սովորեցնում. մայրը հիմա է սկսել հասկանալ... Մարտի 29-ին էլ առավոտյան ընտանիքը նկատում է՝ ժամացույցը կանգ է առել 06:15-ի վրա, ուշադրություն չեն դարձրել: Մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը տիկին Ալլան երազ է տեսնում, առավոտյան արդեն վատ տրամադրությամբ եւ ինքնազգացողությամբ աշխատանքի է գնացել:

«Աղջիկս էլ էր տեսել երազում Անդրանիկիս, ուզեց պատմի, չթողեցի: Գործի եմ գնացել, շատ վատ էի ինձ զգում, չգիտեմ՝ հետս ինչ էր կատարվում: Ապրիլի երկուսին առավոտյան ժամը վեցին ամբողջ ընտանիքով արթնացել էինք, անհանգիստ էինք, չէինք հասկանում՝ ինչից, բայց անհանգիստ էինք. փաստորեն էդ ժամին Անդրանիկիս վերջին րոպեներն էին»,- հիշում է մայրը:

Ժամեր անց Զոհրաբյաններն իմանում են, որ Արցախում լարված իրավիճակ է, պատերազմական գործողություններ են: Թե ինչ է պատահել ապրիլի մեկին դիրքեր բարձրացած Անդրանիկին, նրանք իմանում են մյուս օրն առավոտյան, երբ պատրաստվում էին ամուսիններով եկեղեցի գնալ՝ Անդրանիկի համար աղոթելու: Բոթն ընտանիքի հորը հայտնել է Անդրանիկի ընկերներից մեկը: «Անդրանիկն էլ չկա»,- կարճ ասել էր ծառայակից ընկերը:

Թե ինչ պայմաններում է Անդրանիկը զոհվել, ընտանիքը սկզբում չի իմացել: Այս ընթացքում տիկին Ալլան ուժեղ ցավեր է զգացել մարմնի ձախ հատվածում: Երբ Անդրանիկի մարմինն ապրիլի 8-ին փոխանակել են, նա ամուսնուն խնդրել է՝ նայել, թե որ հատվածում է որդու վնասվածքը:

«Այն նույն հատվածում, որտեղ ես էի ցավ էի զգում»,- ասում է տիկին Ալլան, ապա շարունակում. «Այդ օրերին էր, որ սրտատրոփ սպասում էինք, չգիտեինք՝ ուր է, ինչ է: Մի անգամ երազիս եկավ, Անդրանիկիս մի տղայի հետ քայլում էր, ուրախ էր: Հիմա եմ հասկանում՝ երեւի Ռոբերտ Աբաջյանի հետ էր, չէ՞ որ նրանց երկուսի մարմիններն ադրբեջանցիներն ուզել են տանել, սակայն կեսից թողել են չեզոք գոտում եւ գնացել»:

Հիմա, երբ Զոհրաբյանները գիտեն, թե իրենց որդին ու ծառայակից ընկերներն ինչ հերոսություն են արել, մտածում են՝ մինչեւ այդ իրենց զգացածն ու երազները հուշել են միգուցե սպասվող ողբերգության մասին: Նախախնամությո՞ւն, ճակատագի՞ր. ամուսինները դժվարանում են անուն տալ ու շարունակում են. Անդրանիկը կրում է իր պապի անունը: Պապն էլ ի դեպ «Արիության մեդալ» եւ «Մարտական 2-րդ խաչ» մեդալ է ստացել, այն էլ՝ 1941թ. ապրիլին:

«Անդրանիկս մեծացել է պապի պատմություններով Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան հերոսամարտի մասին: Ասում են չէ՞ փոքրերը պետք է գերազանցեն ավագներին. Անդրանիկս պապին գերազանցել է՝ ստանալով «Մարտական 1-ին խաչ»,- նշում է հայրը:

Ատոմ Զոհրաբյանի համար որդու կատարած քայլը զարմանալի չէ: Անդրանիկը մանկուց պարտվել չի սիրել, ինքը միշտ պետք է հաղթողի դերում լիներ: Երբեք հայրենասիրությունից որդին չի խոսել, բայց հայրը միշտ էլ վստահ է եղել նրա հայրենասիրության վրա, կարծես գիտակցել է, որ պահը գա, որդին դա կապացուցի ու ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը նա դա արեց: Զուսպ, համեստ ու պատասխանատու Անդրանիկը մինչեւ վերջին պահը կռիվ է տվել, մարտի դաշտից չի փախել, նույնիսկ դուրս է եկել խրամաբջիջից եւ մերձամարտի մեջ մտել: Հոր խոսքով` Անդրանիկն այնքան պատասխանատու էր, որ եթե իրեն զենք էին վստահել, ինքը պետք է մինչեւ վերջ կռվեր, պիտի պահեր դիրքը, որն իրեն վերադասներն էին վստահել: Ու այդպես էլ արեց: Անդրանիկը վիրավորվել է միայն փամփուշտների վերջանալուց հետո: Նրան Ռոբերտ Աբաջյանն է հողաթմբից տարել դեպի իր խրամաբջիջ, որտեղ էլ մահացել է: Այնուհետեւ արդեն Աբաջյանն իր մոտ եղած վերջին նռնակով պայթեցրել է իրեն եւ մի քանի ադրբեջանցու: Ատոմ Զոհրաբյանը պատմում է, որ Աբաջյանը, Սլոյանն ու Զոհրաբյանը մտերիմ ընկերներ չեն եղել, նույն զորամասում են ծառայել, խառնվածքներով էլ հակապատկերներ են եղել, սակայն ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը միավորվել են` դիրքը պահելու համար:

 «Եթե չլինեին այս չորս տղաները, բոլորն են ասում՝ ամեն ինչ այլ ընթացք կունենար: Հակառակորդը նպատակ է ունեցել հենց նրանց դիրքով առաջ շարժվել, հասնել մինչեւ Մարտակերտ: Անդրանիկս Մարտակերտը շատ էր նմանեցնում Վեդիին՝ իր ծննդավայրին: Անդրանիկս Մարտակերտն այնպես է պաշտպանել, ինչպես կպաշտպաներ հայրենի Վեդին, կամ Հայաստանի ու Արցախի ցանկացած այլ վայր: Անդրանիկս իր հողն է պաշտպանել»,- ասում է Ատոմ Զոհրաբյանը:

Անդրանիկի եւ ընկերների հերոսության մասին չեն դադարում խոսել նաեւ դիրքերում: Դեպքից այսքան ամիս անց NEWS.am-ի նկարահանող խումբը եղել է այն դիրքում, որը պահել են Արմենակ Ուրֆանյանն ու իր զինվորները: Թեեւ դիրքն ամբողջությամբ վերակահավորվել է, հողաթումբը, որտեղից Անդրանիկ Զոհրաբյանն է մարտը վարել, ոչ ոք ձեռք չի տվել: Այստեղ այժմ բետոնե մեծ խաչ է, որը ծառայակիցներն են սարքել՝ ի հիշատակ իրենց ընկած ընկերոջ: Լսելով, թե սիրով ու հպարտությամբ են ընկերները խոսում Անդրանիկի մասին, ապշում ես: Մանրամասն նկարագրում են, թե քառօրյա պատերազմի ժամանակ որտեղ ինչ գործողություններ է Զոհրաբյանը կատարել, ինչպես է պայքարել: 

Միայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՇաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Նիկոլ ՓաշինյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումՊուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները Տեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակՄինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջՓաշինյանը կմեկնի Թուրքմենստան ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել Կիևը ԵՄ-ից ստացել է 1.2 միլիարդ եվրո ռազմական ծախսերի համար Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն. Մարթա Կոս Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Հութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով
Ամենադիտված