«Գոլ+փոխանցում». 2016-ին լավագույնը Սուարեսն է
Սպորտ«Գոլ+փոխանցում» համակարգով 2016 թվականի ամենաարդյունավետ ֆուտբոլիստը Լուիս Սուարեսն է Եվրոպայի 5 առաջատար առաջնություններում (Իսպանիա, Անգլիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա): «Բարսելոնայի» եւ Ուրուգվայի հավաքականի հարձակվողը օրացուցային տարում Պրիմերայում դարձել է 37 գոլի եւ 17 գոլային փոխանցման հեղինակ, գրում է Mirror-ը:
«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ֆրանսիական ՊՍԺ-ի եւ անգլիական ակումբի կազմում խփել է 35 գոլ:
Սուարեսի ակումբակից Լիոնել Մեսին դարձել է 32 գոլի եւ 15 գոլային փոխանցման հեղինակ: Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն էլ խփել է 31 գոլ:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակ-2016»-ի մրցույթում Լուիս Սուարեսը գրավել էր չորրորդ տեղը: