Վարազդատ Լալայանը ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն է Մակրոնի կինը բողոքել է հոռետեսության նոպաներից ՏԵՍԱՆՅՈւԹ․ Նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան․ ինչ է ասում Գագիկ Սուրենյանը Արդարադատության դեֆիցիտը մանկավարժականի դեպքերի հետ կապված․ Իրականությունն առանց դիմակի Սա ոչ միայն մեծ պատիվ է մեր երկրի համար, այլև հայ մարզիկների տարիների աշխատանքի արժանի գնահատականը. Գագիկ Ծառուկյան Թեթևություն եմ զգում, որ նախագահ Թրամփն ապահովության մեջ է. Կալաս Զելենսկին և Սանդուն քննարկել են Ուկրաինայի և Մոլդովայի ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը ԱՄՆ-ի համար կարևոր է արագ լուծում գտնել Հորմուզի ճգնաժամի համար․ Լավրով Մալիի պաշտպանության նախարար Ժենե Աֆրիկեն սպանվել է Տաթև Հակոբյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան


Պատերազմական գործողությունների սկիզբը Մերձդնեստրում կարող է դառնալ ԵՄ քայքայման նախերգանք

Header

Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Եթե իրականությանը համապատասխանում են այն լուրերը, որ պաշտոնական Կիևն ու Քիշնևը Մերձդնեստրի Հանրապետության և Ուկրաինայի սահմանային անցակետում համատեղ մաքսային վերահսկողություն իրականացնելու ծրագիր են մշակել, ապա մոտ ապագայում կարելի է այդ մերձսևծովյան տարածաշրջանում իրադարձությունների սրընթաց զարգացումների սպասել:

Նման ծրագրի իրականացումը միայն մեկ նպատակ կարող է ունենալ՝ այդ կերպ Ուկրաինան իր կողմից հնարավորություն է ընձեռում Մոլդովային իր վերահսկողությունը սահմանել Մերձնեստրի միջազգային առևտրական գործարքների՝ արտահանման ու ներմուծման հանդեպ: Դա կնշանակի նաև Տիրասպոլի վերահսկողության տակ գտնվող մոլդովական երբեմնի տարածքների հանդեպ Քիշնևի ինքնիշխանության գոնե մասնակի վերականգնում:

Այս իրավիճակում ՌԴ իշխանությունները պետք է կարողանան արագ կողմնորոշվել և կամ հանձնել Մերձդնեստրն ու այնտեղից դուրս բերել ռուսական խաղաղապահների զորախումբը, որն առ այսօր, ըստ էության, հանդիսանում էր Մերձդնեստրի՝ Մոլդովայից փաստացի անկախության պահպանման երաշխավորը, կամ նախապատրաստեն արդյունավետ հակազդեցության համալիր ծրագիր, որը նաև կնախատեսի ռազմական միջոցների կիրառում: Մերձդնեստրի փաստացի անկախության վերացման արևմտյան ծրագրի իրականացումը բարդ խնդիրներ է առաջացնելու պաշտոնական Մոսկվայի համար՝ իր անկախությունը հռչակած այդ ռուսաբնակ երկրամասը ելք չունի դեպի ծով ու սահմանակից է միայն Ուկրաինայի և Մոլդովայի հետ:

Հատկապես ուկրաինական ճգնաժամի արդյունքում արձանագրված ռուս-ուկրաինական հարաբերությունների կտրուկ վատթարացման պայմաններում պաշտոնական Կիևի մասնակցությունը Մերձդնեստրի շրջափակմանը կանխատեսելի էր և Միխաիլ Սահակաշվիլիի նշանակումը Օդեսայի մարզի նահանգապետի պաշտոնում այս ուղղությամբ կատարված առաջին քայլը կարելի է համարել: Եթե գործը հասնի ռազմական բախման, ապա Տիրասպոլը կատարյալ շրջափակման պայմաններում պաշտպանական պատերազմում հաղթելու հնարավորություն դժվար թե ունենա. ստիպված է լինելու նվազագույնը ուկրաինական տարածքների հաշվին միջանցք բացել դեպի ծով, կամ էլ պետք է դառնա Ուկրաինայի մերձսևծովյան շրջանների ռուս և ռուսալեզու բնակչության հակակիևյան ապստամբությունը խթանող գործոն:

Առանց Ռուսաստանի աջակցության ու հովանավորության Մերձդնեստրի ներուժը բավարար չի լինի այս տարբերակներից որևէ մեկն իրականացնելու համար: Մերձդնեստրի խնդրի համատեքստում Կրեմլի ապագա որոշումից կախված կլինի նաև այն, թե ինչպիսի ընթացք կունենան հետագա զարգացումները ոչ միայն այդ տարածաշրջանում. այն կկանխորոշի նաև ԵՄ ճակատագիրն ու իր անմիջական ազդեցությունը կունենա Հարավային Կովկասում ու նրան հարակից տարածաշրջաններում տեղի ունեցող գործընթացների վրա: Իրականում Ռուսաստանի մասնակցությամբ պատերազմական գործողությունների սկիզբը Մերձդնեստրում կարող է դառնալ ԵՄ քայքայման նախերգանք:

 

«Ռեալի» և Վինիսիուսի միջև պայմանագրի երկարաձգման նախադրյալներ չկանՀռոմի պապը Չեռնոբիլի աղետի 40-րդ տարելիցին կոչ է արել պատասխանատվությամբ վերաբերվել ատոմինՍնվեք և նվազեցրեք այտուցը. սննդաբանը անվանել է ավելորդ ջուրը հեռացնելու անվտանգ մթերքներԹրամփը պատմել է Պուտինի և Զելենսկու հետ ունեցած «լավ զրույցների» մասինԼիբանանի հարավում անօդաչուի հարվածի հետևանքով իսրայելցի զինվոր է զոհվել. ևս վեցը վիրավոր են«Համահայկական ճակատ» կուսակցության դիրքորոշումները համընկնում են ԴՕԿ կուսակցության մոտեցումների հետ` հիմնված ազգային և պետական շահերի գերակայության վրա․ Արսեն ՎարդանյանՀրաձգության մեջ կասկածվողի եղբայրը ոստիկանությանը հայտնել է հակաթրամփյան գրառումներ հայտնաբերելու մասինԻրանի ԱԳ նախարարը մեկնել է ՄոսկվաՈւժեղ Հայաստանի Ուժեղ Հրազդանը. Նարեկ ԿարապետյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ ապրիլի 27/28-ինՀայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին լավագույնն է Եվրոպայի առաջնությունումՄալիի պաշտպանության նախարար Ժենե Աֆրիկեն սպանվել է Զորակ գյուղում վրաերթի են ենթարկել 13-ամյա երեխայիՀՃԿ անդամ, ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ Նառա Գևորգյանի հարցազրույցից հատվածԱրսեն Հարությունյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԻրանի հետ հակամարտությունը շուտով կավարտվի՝ հայտարարել է ԹրամփըԿան ուժեր, որոնք խթանում են 300,000 ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում. մենք խթանում ենք 300,000 աշխատատեղ հայերի համար և փոփոխության հույս. Ուժեղ ՀայաստանԳազի շուկայում արհեստական դեֆիցիտ, բենզինի գնաճ կա՝ արտաքին և ներքին գործոնների ազդեցությամբՈւժեղ Հայաստանի Ուժեղ Չարենցավանը․ Նարեկ ԿարապետյանԻնչպես են Նարեկ Կարապետյանին դիմավորում Չարենցավանում և ՀրազդանումՓաշինյան, ի՞նչ ես արել երկրի համար, բացի քաղաքացիներին վիրավորելուց ու Հայաստան 300,000 ադրբեջանցիներ բերելու ծրագրին համաձայնություն տալուց. Նարեկ ԿարապետյանԱՄՆ-ում խուզարկություններ են անցկացվել Թրամփի հետ ընդունելության ժամանակ կրակոցներ արձակած տղամարդու տանը«Ուժեղ Հայաստան»-ը գրասենյակ է բացել Չարենցավանում Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակինՄայիսյան օրացույց․ տոներ, հանգստյան և աշխատանքային օրերՎարազդատ Լալայանը ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն է Մակրոնի կինը բողոքել է հոռետեսության նոպաներից Շիրակի մարզի 5 ներկայացուցիչ դարձել է սամբոյի ԵԱ մրցանակակիրԱլիևին «խաղաղարար» ջանքերի համար «Խաղաղության և հաշտեցման մրցանակ» են հանձնելԱնձրևներ են սպասվում, առանձին հատվածներում՝ ինտենսիվ. 4-6 աստիճանով ջերմաստիճանը կնվազիՏԵՍԱՆՅՈւԹ․ Նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան․ ինչ է ասում Գագիկ Սուրենյանը Արդարադատության դեֆիցիտը մանկավարժականի դեպքերի հետ կապված․ Իրականությունն առանց դիմակիՍա ոչ միայն մեծ պատիվ է մեր երկրի համար, այլև հայ մարզիկների տարիների աշխատանքի արժանի գնահատականը. Գագիկ Ծառուկյան Թեթևություն եմ զգում, որ նախագահ Թրամփն ապահովության մեջ է. Կալաս Զելենսկին և Սանդուն քննարկել են Ուկրաինայի և Մոլդովայի ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը ԱՄՆ-ի համար կարևոր է արագ լուծում գտնել Հորմուզի ճգնաժամի համար․ Լավրով Մալիի պաշտպանության նախարար Ժենե Աֆրիկեն սպանվել է Տաթև Հակոբյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան Բարձրացում է սպասվում որոշ թոշակառուների համար․ ում է վերաբերում մայիսյան փոփոխությունըԿարկուտ, անձրև, ամպրոպ. ի՞նչ եղանակ է սպասվում ապրիլի 26-ից մայիսի 1-ը Ռուսաստանը Եվրոպայի անբաժանելի մասն է և չի կարող լինել նրա գլխավոր uպառնալիքը․ Պեսկով Այն մասին, թե ինչու է մեր ազգի պայքարը այսօր էլ շարունակվում, և ինչու թշնամու մորթապաշտ կամակատարները չեն կարող այն կասեցնել․ Ավետիք ՉալաբյանԽնջույք՝ ժանտախտի օրերին․ այսօր ՔՊ-ի տոնն էր, ոչ թե՝ քաղաքացու․Սողոմոնյան «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրшվորներ Աշխարհը չպետք է թույլ տա, որ Չեռնnբիլի шղետը կրկնվի․ դա անելու լավագույն միջոցը Ռուսաստանին uտիպելն է դադարեցնել իր խելագար հшրձակումները․ Զելենսկի Ֆրանսիական Լիգա 1-ի 31-րդ տուրում ՊՍԺ-ն հաղթեց «Անժեին» Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մարտունիում բшխվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրшվոր Խորապես անհանգստացած եմ Վաշինգտոնում տեղի ունեցած կրшկոցներից․ Ալիև
Ամենադիտված