Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Ոսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը


Յանա Եգորյան. Անչափ հաճելի է, որ Հայաստանում երկրպագում են ինձ, հետաքրքրվում իմ արդյունքներով

Մրցաշրջան-2016-ն արդեն պատմություն է: Տարվա գլխավոր մարզական հերոսներից մեկն էլ Երեւանում ծնված, Ռուսաստանի Խիմկի քաղաքում մեծացած սուսերամարտիկ Յանա Եգորյանն է, որը Ռիո-2016-ում դարձավ կրկնակի չեմպիոն՝ թրամարտի անհատական եւ թիմային պայքարում:

Ռուսաստանի սպորտի նախարարությունը 23-ամյա Յանա Եգորյանին ճանաչեց տարվա լավագույն մարզուհի՝ շնորհելով «Ռուսաստանի հպարտություն» մրցանակը:

NEWS.am Sport-ը ներկայացնում է բացառիկ հարցազրույց Յանա Եգորյանի հետ:

Ողջույն, Յանա: Այս տարի «Յանա Եգորյան»  անունը դարձավ իսկական բրենդ ոչ միայն Ռուսաստանում, այլ նաեւ Հայաստանում: Ամենուր նշում եք, որ հայ եք: Կուզեի՝ պատմեիք Ձեր հայկական արմատների մասին: Ի՞նչ հիշողություններ են մնացել Հայաստանից, Երեւանից, «հայկական» մանկությունից, հայրական տնից:

Ողջույն: Ես այդքան լավ չեմ հիշում իմ երեւանյան մանկությունը: Հիշում եմ, որ մենք ապրում էինք Չերեմուշկայում.այդպես էին ասում մեր թաղամասը: Հայրս ու մայրս բաժանվեցին, երբ ես 6 տարեկան էի, ու մենք՝ մայրիկիս հետ, տեղափոխվեցինք Ռուսաստան: Երեւանում է ապրում հայրս, տատիկս, այդտեղ ունեմ նաեւ բնակարան: Ցանկանում եմ անպայման նորոգել այն, որպեսզի Երեւան գալուց մնամ իմ տանը: Ի դեպ, Ռիոյից հետո ծրագրում էի գալ Երեւան, բայց չստացվեց՝ այս անսպառ միջոռացումներն ինձ հնարավորություն չտվեցին գալ Հայաստան, բայց ծրագրերս ուժի մեջ են եւ անպայման գալու եմ Երեւան, գալու եմ հայրիկիս եւ տատիկիս մոտ, քանի որ նրանք ինձ անհմաբերությամբ սպասում են: Թե երբ դա կլինի, չեմ կարող հստակ ասել: Հենց հայտնվեց ազատ ժամանակ, ես կթռչեմ Երեւան:

Երեւանում հանդիպում ունեցա Ձեր հայրիկի՝ Կարապետ Ալավերդյանի հետ: Նա պատմեց Ձեր մանկության մասին, խոսեց Ձեր բնավորության որոշ գծերի մասին: Ըստ նրա՝ Դուք հասարակ աղջիկ եք: Ինքներդ ինչպե՞ս կբնութագրեք Ձեզ:

Իսկապես հասարակ մարդ եմ, բայց նաեւ շատ բարդ բնավորություն ունեմ: Եթե հարցը հասնում է իմ ընտանիքին, պատրաստ եմ անցնել բոլորի վրայով, նույնիսկ ընկերոջ: Ներող եմ ու բարի, բայց կյանքում չեմ ներում դավաճանությունը:

Ունե՞ք բնավորության մի գիծ, որի մասին ոչ ոք չգիտի:

Դժվարանում եմ գտնել այդպիսի մի գիծ: Ընկերներս բնավորությանս բոլոր կողմերին են ծանոթ. գիտեն, որ ես շատ ինքնահավան մարդ եմ եւ իմ մասին շատ բարձր կարծիք ունեմ, բայց այդքանով հանդերձ երբեք չեմ մոռանում՝ որտեղից եմ, ինչպես եմ մեծացել եւ հասել այս աստիճանին եւ ով է ինձ ամբողջ կյանքում օգնել: Երբեք չեմ մոռանում այն մարդկանց, ովքեր ինձ իմ ճանապարհին օգնել են: Իսկ այդպիսի մարդիկ իմ կյանքում երկուսն են՝ Սերգեյ Ալեքսանդրովիչը՝ իմ առաջին ու մինչ օրս միակ անձնական մարզիչը եւ Կրիստիան Բաուերը՝ ազգային հավաքականի գլխավոր մենեջերը: Այս մարդիկ են կառուցել իմ մարզական կարիերան: Սերգեյ Ալեքսանդրովիչն արել է ամեն ինչ, որ ես երբեք չթողնեմ սպորտը, հնարավորություն ունենամ մարզվել, քանի որ իմ ընտանիքը գումար չուներ ինձ մարզումների ուղարկելու համար:

Բայց ուզում եմ նշել իմ բնավորության վատ գծերը. ես միշտ փորձում եմ արդարացումներ գտնել մարդկանց արարքների մեջ: Իմ կյանքում շատ են եղել դավաճանություններ, հարվածներ, վիրավորանքներ, անհամաձայնություններ ուրիշների կողմից, ու ես, միեւնույն է, փորձել եմ նրանց արդարացումներ գտնել: Իսկ արդյունքում ստացվել է, որ այդ մարդիկ փորձել են ինձ որպես գործիք օգտագորել, իմ միջոցով ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի հասնել: Գուցե ասածս շատ մեծամիտ թվա, բայց այսօր գտնում եմ, որ նման մարդիկ արժանի չեն ինձ հետ շփվելու: Բայց այդպիսինների շնորհիվ սովորել եմ կյանքում գնահատել իմ կողքի մարդկանց, նրանց, ովքեր սկզբից մինչեւ վերջ ինձ թիկունք են եղել՝ կեղտից մինչեւ իմ ոսկին:

Դատելով Ձեր գեղեցիկ կազմվածքից, համեղ ուտելու հարցում զուսպ եք: Հայկական խոհանոց սիրո՞ւմ եք:

Ես սիրում եմ ուտել եւ ուտում եմ ամեն ինչ, ինչ պատահի, բայց նաեւ շատ մարզվում եմ, մարզադահլիճ եմ գնում սուսերամարտի դահլիճից բացի, հաշվում եմ նաեւ կալորիաներս, որպեսզի չգիրանամ: Նախընտրելի ճաշատեսակ չունեմ: Խոհանոց սիրում եմ: Ստացվում է համեղ պատրաստել, եւ ամեն ինչ էլ կարող եմ պատրաստել: Միակ բանը, որ ինձ մոտ չի ստացվում, դա աղանդերն է: Երբեք չեմ պատրաստել, չեմ կարողանում եւ չեմ ուզում սովորել պատրաստել աղանդեր: Ինչ վերաբերում է հայկական խոհանոցին, ապա չեմ օգտվում:

Ինչպե՞ս եք ընտրել մարզական ուղին, ո՞ւմ խորհրդով եք սկսել զբաղվել սուսերամարտով:

Մարզաձեւի ընտրությունս եղել է պատահական: Մի օր մեր դպրոց եկավ իմ մարզիչը, իսկ ես ոչինչ չունեի անելու, որոշեցի զբաղվել սուսերամարտով: Որոշ ժամանակ անց, ես հասկացա, որ այս մարզաձեւով եւ այս զբաղմունքով հնարավոր է նույնիսկ գումար վաստակել եւ մայրիկիս օգնել: Այդպես ինքնաբերաբար ամեն ինչ դասավորվեց, սպորտը դարձավ իմ կյանքը, որի շնորհիվ ես իմ կյանքը կարողացա դարձնել այնպիսին, ինչպիսին ուզում եմ եւ, որ ամենակարեւորն էր ինձ համար՝ մայրիկս եւ տատիկս ոչնչի կարիք չունենային:

Ի՞նչ է փոխվել Ձեր կյանքում օլիմպիական կրկնակի չեմպիոն դառնալուց հետո:

Որոշակի փոփոխություններ եղան իմ կյանքում օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո. այսպես ասած՝ կյանքս փոխվեց, քանի որ իմ անձի նկատմամբ ուշադրությունը կտրուկ մեծացել է: Հայտնվել են բազմաթիվ միջոցառումներ, իրադարձություններ, որոնցում իմ մասնակցությունն ու ներկայությունը ցանկալի է դարձել, երբեմն նաեւ պարտադիր, մարդիկ ուզում են ամենուր ինձ տեսնել, լսել, իմ կարծիքն իմանալ: Այս ամենն, իհարկե, հաճելի է, բայց թերեւս ինձ դա հաճույք պատճառեց միայն օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո առաջին ամիսը: Այժմ հասկանում եմ, որ մարդկանց հետաքրքրում է ոչ թե իմ անձը, ես, այլ այն փաստը, որ ես օլիմպիական չեմպիոն եմ, այսինքն՝ ոչ թե Յանա Եգորյանը, այլ մարդ, ով հաղթել է Օլիմպիական խաղերում: Սկզբնական շրջանում ես ինչ-որ էյֆորիայի մեջ էի գտնվում եւ ինձ անչափ հաճելի էր այդ ամբողջ աժիոտաժը իմ անձի շուրջ, ինձ թվում էր՝ մարդիկ ցանկանում են իմանալ՝ ով եմ, ինչ եմ... Հիմա այդ ամենին այլ հայացքով եմ նայում, ավելի գիտակից, էյֆորիայից դուրս եւ փորձում եմ այդքան մեծ նշանակություն չտալ իմ հանդեպ ստեղծված այսքան մեծ ուշադրությանը:

Իսկ մարզիկի համար նման ուշադրության կենտրոնում լինելը լա՞վ է , թե՞ ունի նաեւ բացասական հետեւանքներ:

Գտնում եմ, որ ամեն ինչ պետք է լինի գեղեցիկ ու ժամանակին: Հիմա, երբ ես մեկնարկում եմ նոր օլիմպիական շրջափուլում, ինձ անհրաժեշտ է անընդհատ մարզման մեջ լինել, ու ինձ դուր չի գալիս, երբ մարդիկ այս շրջանում դեռ շարունակում են ինձ հրավիրել միջոցառումների, պահանջում իմ ներկայությունը: Այնքան սրտատրոփ են ինձ խնդրում ներկա գտնվել այս կամ այն վայրերում, իսկ ես մարզումների եմ, մարզադահլիճում: Եվ այդ ամենը ինձ կիսում է երկու մասի՝ մասնակցել միջոցառումներին, ընդունել հրավերները, չնեղացնել ոչ մեկին, եւ մարզումներ, հավաքներ, որոնք կարող են ինձ կրկին տանել դեպի օլիմպիական ոսկին: Ես կարծում էի, թե իմ օլիմպիական ոսկու շուրջ ծավալված այս աժիոտաժը կտեւի ամենաերկարը 2 շաբաթ, որից հետո բոլորը կվերադառնային իրենց կյանքին, աշխատանքին: Բայց ես դեռ շարունակում եմ տատանվել այս «երկուսի» միջեւ:

Փաստորեն, բարդ է լինել սիրված մարզիկ: Ի դեպ, Դուք նաեւ շատ սիրված եք Հայաստանում:

Ինձ անչափ հաճելի է, որ Հայաստանում, հայ հասարակության մեջ երկրպագում են ինձ, հետաքրքրվում իմ արդյունքներով: Երբեք չեմ թաքցրել, որ հայ եմ եւ չեմ հրաժարվում: Ես միշտ եւ ամենուր նշում եմ, որ ես հայ կին եմ, հայուհի, բայց այդ ամենի հետ մեկտեղ պետք է տեսնել նաեւ մեդալի հակառակ կողմը. մի փոքր վիրավորանք կա, որ մինչեւ օլիմպիական չեմպիոն դառնալս իմ մասին ոչ ոք ոչինչ չի խոսել եւ չի հիշատակել, բայց ես մինչեւ Խաղերը ունեցել եմ մեծ հաղթանակներ Եվրոպայի, աշխարհի առաջնություններում, իսկ իմ մասին ոչ ոք չի հիշել: Եվ հենց դարձա օլիմպիական չեմպիոն, բոլորը միանգամից՝ նա մերն է, մեր արյունն է, մեր ազգակիցն է, հայուհի է... Այս ամենը մի քիչ սխալ է: Ես չեմ ասում, թե ինձ պետք է հայերը մեծարեին մարզական կարիերայիս առաջին իսկ օրվանից, բայց ամբողջ աշխարհում այս մարզաձեւում ես միակ հայուհին եմ, ով փոքր քայլերով առաջ է շարժվել դեպի օլիմպիական մեդալը եւ էական չէ, թե որ երկրից եմ հանդես գալիս:

Յանա, անձնական կյանքի ժամանակ ունենո՞ւմ եք:

Ես միշտ ասել եմ, որ ես նման չեմ մյուս մարզուհիներին: Ես ունեմ անձնական կյանք, եւ ես ունեմ անձնական կյանքի ժամանակ: Այո, ես հասցնում եմ ժամանակ տրամադրել նաեւ անձնական կյանքին: Փորձում եմ երբեք չմոռանալ ժամանակի ու չափի զգացողության մասին: Անձնական կյանքը քո անձնականն է, եւ այն պետք է ունենա առաջնայնություն,  ժամանակ, աճելու ու զարգանալու հնարավորություն, ինչպես իմ պարագայում լինում է: Ես ունեմ իմ անձնական կյանքը, ու գտնում եմ ժամանակ: Նա ով իմ կողքին է, հասկանում է՝ ինչ է նշանակում սպորտը, ինչու եմ անհասանելի, ինչու երբեմն չունեմ ժամանակ:

Յանա Եգորյանի սիրտը զբաղվա՞ծ է:

Այո, իհարկե:

Ե՞րբ եք պատրաստվում ամուսնանալ:

Ինչպես ասում են՝ «как на горе рак свистнет, так и выйду замуж»:

Ձեր հարսանիքը հայկական ավանդույթներով է լինելո՞ւ, թե՞ ինչպես ռուսներն են սիրում նշել:

Իմ հարսանիքը լինելու է ոչ հայկական, ոչ ռուսական ավանդույթներով: Այնպես է ստացվել, որ երբեք չեմ մասնակցել հայկական հարսանիքի եւ ավանդույթներին այդքան էլ ծանոթ չեմ:

Սոցիալական ցանցերում Ձեր լուսանկարներից կարելի է եզրակացնել, որ երեխաներ շատ եք սիրում:

Երեխաներ շատ եմ սիրում, նրանց հետ խաղալ, ժամանակ անցկացնել եմ սիրում: Յուրաքանչյուր երեխայի ծնունդը անհավանական է: Ինձ իմ առօրյա հոգսերից, խնդիրներից, դժվարություններից, ունեցածս բարդ ու ծանրաբեռված օրերից հետո օգնում են հանգստանալ եւ թուլանալ միայն փոքրիկները: Երեխաները մեր կյանքի ամենաբարի էակներն են: Ես ցանկանում եմ ամենաքիչը երկու երեխա ունենալ: Ավելի շաը սիրում եմ տղա երեխաներին:

Ի՞նչ երազանք ունեք այս պահին:

Երազում եմ՝ ավարտել բնակարանիս վերանորոգումը (ծիծաղում է): Իսկապես, երազում եմ այդ մասին:

Յանա, ինչպե՞ս կհիշվի այս տարին:

Այս տարին միանշանակ կհիշվի Օլիմպիական խաղերով, որովհետեւ սա այն բարձունքն է, որին յուրաքանչյուր մարզիկ, այդ թվում եւ ես, ձգտում է ու գնում: Այս տարվա արդյունքները կհիշվեն ամբողջ կյանքում:

Շնորհակալ եմ անկեղծ եւ անմիջական զրույցի համար: NEWS.am Sport-ը նոր հաղթանակներ է մաղթում Ձեզ:

Ձեզ նույնպես շնորհակալություն: Շնորհավորում եմ բոլորին Նոր տարվա եւ Սուրբ ծննդի կապակցությամբ:

Լուսինե Շահբազյան

«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ Converse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված