ՄԱԿ գլխավոր քարտուղարն իրեն «Մոխրոտիկի» պես է զգում
ՄիջազգայինՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կատակով հայտարարել է, որ իր վերջին աշխատանքային օրն իրեն «Մոխրոտիկի» պես է զգում, քանի որ կեսգիշերին ամեն բան կփոխվի:
«Վաղը կեսգիշերին՝ Նոր տարվա նախօրեին, մարդիկ կհետեւեն, թե ինչպես եմես կորցնում աշխատանքս»,- ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը դիվանագետների առաջ ելույթի ժամանակ, հայտնում է AP-ը:
Բան Կի Մունը նաեւ շնորհակալություն է հայտնել գործընկերներին ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր հետ կատարած աշխատանքի համար:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ին Բան Կի Մունին այդ պաշտոնում կփոխարինի պորտուգալացի Անտոնիո Գուտյերեշը: