Բրազիլիայում Հունաստանի դեսպանի կինը կազմակերպել է նրա սպանությունը
ՄիջազգայինԲրազիլիայում Հունաստանի դեսպան Կիրիակոս Ամիրիդիսի կինը՝ Ֆրանսուազա Ամիրիդիսը, կազմակերպել է նրա սպանությունը՝ խոստանալով հանցագործությունը կատարողներից մեկին 24.6 հազար դոլար վճարել: Այս մասին ասել է Ռիո դե Ժանեյրոյի ոստիկանության քննիչ Էվարիստո Պոնտես Մագալյաիսը:
Քննիչը հայտնել է, որ դիվանագետի կնոջ ենթադրյալ սիրեկանի զարմիկը մանրամասներ է հայտնել սպանությունից: Նրա ցուցմունքից ելնելով՝ քննիչները եկել են այն եզրակացության, որ սպանությունը պլանավորվել էր նախապես: Ռիո դե Ժանեյրոյի ռազմական ոստիկանության քննիչ Սերժիու Մորեյրա Ֆիլյոն խոստովանել է, որ սիրային կապի մեջ է եղել դեսպանի կնոջ հետ: Սակայն կասկածյալի խոսքով՝ ինքը գործել է ինքնապաշտպանությունից ելնելով: Դեսպանը, իմանալով նրանց սիրավեպի մասին, հարձակվել էր իր վրա: Քննիչները,սակայն, այս վարկածը արժանահավատը չեն համարում:
Դեսպանի կինը հերքում է մեղադրանքները, հայտնում է ՏԱՍՍ-ը: