Թփով տոլմա Պատրաստեք այս բաղադրատոմսով, որպեսզի այն շատ համեղ ստացվի
LifeԲաղադրամասեր 100 գ ոչխարի մսին՝ 100 գ խաղողի տերև, 5 գ բրինձ, 20 գ գլուխ սոխ, 50 գ մածուն, 2 գ սխտոր (կամ 1 գ դարչին, 10 գ շաքար), աղը, պղպեղը և կանաչեղենը՝ ըստ ճաշակի Պատրաստման եղանակը խաղողի թարմ տերևները 2—3 րոպե դնել եռման ջրի մեջ (եռացնել չի կարելի, որպեսզի չեփվեն), որից հետո պոչերը կտրել: Վերցնել խաղողի 1 —2 տերև մեջը դնել մսից պատրաստած խճողակը և ծրարաձև փաթաթել: Տոլման մատուցել, վրան լցնելով գոյացած հյութից: Աոանձին մատուցել ծեծած սխտորով կամ շաքարով ու դարչինով մածուն:


