Վթարի ենթարկված գեներալը վիրահատվել է. վիճակը կայուն է
Ուշադրության կենտրոնումԵրեւան–Արտաշատ ավտոճանապարհին դեկտեմբերի 29-ին վաղ առավոտյան վթարի ենթարկված` Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ–լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի վիճակը կայուն է: Այս մասին NEWS.am-ին ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց նաեւ, որ գեներալը վիրահատվել է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 29-ին ժամը 07։20-ի սահմաններում Երեւան-Երասխավան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում Lexus մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երասխավան ընթանալիս բախվել է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին կառուցվող նոր կամրջի մոտ տեղադրված բետոնե սյանը եւ հայտնվել շինհրապարակում։
Ուղեւորը, որը եղել է գեներալ Էնրիկո Ապրիամովը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: