Ամանորյա հետաքրքիր և համեղբացղադրատոմս, որը հաստատ նորություն կլինի ձեր սեղանին . Մսով ռուլետ
LifeԲաղադրամասեր - -
1,2 կգ տավարի միս (աղացած) ( կամ խոզի),
1 գլուխ սոխ,
3 պճեղ սխտոր, 3
00 գր խոզի միս
4-5 հատ լոլիկ
3 ճ/գդ պաքսիմատ,
կանաչի,
աղ,
սև պղպեղ՝ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը Խոզի միսը խորանարդաձև խոշոր կտրատել: Աղացած մսի հետ լցնել կաթսայի մեջ, ավելացնել կտրատած կանաչին ու սոխը, սխտորը, պաքսիմատն ու մանր կտրատած լոլիկները: Աղ ու պղպեղ ավելացնել և խառնել: Խճողակին գլանի տեսք տալ, փաթաթել նրբաթիթեղի կրկնակի շերտով և ծայրերը պտտելով ամրացնել: Դնել ձևամանի մեջ, 35-40 րոպե եփել նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցում: Վերջին 5 րոպեում ջեռոցի ջերմաստիճանն առավելագույնս ուժեղացնել, նրբաթիթեղը հանել ու թողնել, որ ռուլետը վարդագույն դառնա: 10 րոպե թողնել, կտրատել ու մատուցել: