Թաիլանդում խորտակվել է հնդիկ զբոսաշրջիկների նավակը
ՄիջազգայինՀնդիկ 23 զբոսաշրջիկներով զբոսանավը խորտակվել է Թաիլանդի Պատայյա առողջարանային քաղաքից մեկ մղոն հեռավորությամբ Սիամի ծոցում: Զբոսաշրջիկներին, որոնց թվում երեխաներ են եղել, հաջողվել է փրկել, հայտնում է Bangkok Post-ը:
Հնդիկ զբոսաշրջիկների նավակը սկսել է խորտակվել անսպասելի առաջացած ճեղքի պատճառով: Վթարի վայրով անցնող երկու արագընթաց մոտորանավերը բոլոր զբոսաշրջիկներին եւ անձնակազմի անդամներին ափ են հասցրել:
Մի քանի մարդ թեթեւ վնասվածք է ստացել, նրանք ափ հասնելուն պես բժշկական օգնություն են ստացել: Փրկված զբոսաշրջիկները վերադարձել են իրենց հյուրանոցներ: