Թուրքը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ ամերիկյան ընկերությանը զենքի գծագրերը վաճառելու փորձի համար
Ուշադրության կենտրոնումԹուրքիայի զենք արտադրող խոշորագույն MKEK կոնցեռնի նախկին ղեկավար Մուսթաֆա Թանրըվերդին 12 տարի եւ 8 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտվել՝ թուրքական հետեւակային MPT-76 հրազենի գծագրերն ամերիկյան ընկերություններից մեկին վաճառելու փորձի համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով NTV հեռուստաալիքը:
Թանրըվերդին ձերբակալվել էր ապրիլին, երբ ամերիկյան զենք արտադրող ընկերություններից մեկին առաջարկել էր 1.2 մլն դոլարով իրենից գնել MPT-76 ավտոմատ զենքի գծագրերն ու տեխնիկական այլ փաստաթղթեր: Սակայն ընկերության ներկայացուցիչները, որոնք, իբր, հետաքրքրվել են առաջարկով, այդ մասին հաղորդել են թուրքական իշխանություններին:
Անկարայի ռեստորաններից մեկում նշանակված հանդիպմանն ամերիկյան ընկերության աշխատակիցների փոխարեն թուրքական հատուկ ծառայությունների գործակալներ են եկել՝ գումար փոխանցելիս ձերբակալելով Թանրըվերդիին: