Լավրովը հույս ունի, որ Թրամփի վարչակազմը կմիանա Սիրիայի խաղաղ կարգավորման բանակցություններին
ՄիջազգայինՌուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կմիանա Սիրիայի հարցով խաղաղ բանակցություններին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Կցանկանայի հույս հայտնել, որ երբ Դոնալդ Թրամփի վարչակազմը ստանձնի լիազորությունները, նրանք նույնպես կկարողանան միանալ Սիրիայում խաղաղ կարգավորման ջանքերին, որպեսզի մենք համատեղ ուժերով մեկ ուղղությամբ աշխատենք»,- ասել է Լավրովը:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաղորդել էր, որ Սիրիայում հրադադարի հարցով երեք փաստաթուղթ է ստորագրվել: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Սիրիայում հրադադարի ռեժիմն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 30-ի կեսգիշերից: