21-ամյա երիտասարդը խեղդվել է իր իսկ ծննդյան օրը
HeaderYerkir.am-ը գրում է.
Երեկ Սյունիքի մարզի «Ղալաջղ գյոլ» կոչվող հատվածում, ջրահեղձվել է Սպանդարյան գյուղի թիվ 40 փողոցի բնակիչ՝ 1994 թ. ծնված Ա. Պ.-ը: Yerkir.am-ի տեղեկություններով դեպի տեղի է ունեցել 21-ամյա երիտասարդի հենց ծննդյան օրը:
Նա ընկերների հետ նշելիս է եղել իր ծննդյան օրը: Երիտասարդը մի քանի ամիս էր զորացրվել բանակից: Ի դեպ նա հունիսի 26-ին թշնամու գնդակից զոհված Արմեն Եփրեմյանի ազգականն էր: