Իրաքցի զինծառայողները Մոսուլի ուղղությամբ նոր հարձակում են սկսել
HeaderԻրաքցի զինծառայողները ԻՊ հսկողության տակ մնացած Մոսուլի ուղղությամբ նոր հարձակում են սկսել, հայտնել են Իրաքի ՆԳՆ–ից։ Քաղաքի վրա նոր հարձակումը սկսվել է մի քանի շաբաթ տեւած դադարից հետո, հայտնում է BBC–ն։
Իրաքցի զինծառայողները եւ ոստիկանությունը հարձակվել են քաղաքի հարավ–արեւելքում 5 արվարձանի վրա։ Հարձակումը պաշտպանում է ավիացիան։
«Մեր զորքերը հարձակվում են։ Առաջին 5-10 րոպեների ընթացքում նրանք առաջ են շարժվել 500 մ, հիմա հրաձգություն է ընթանում»,– ասել է Իրաքի ՆԳՆ արագ արձագանքման ուժերի սպան։