ՌԴ–ում ավարտել են Տու–154–ի կործանման վայրում որոնողա–փրկարարական աշխատանքների առաջին փուլը
HeaderՌԴ–ում մասնագետներն ավարտել են Սեւ ծովում՝ Տու–154 օդանավի կործանման վայրում, որոնողա–փրկարարական աշխատանքների առաջին փուլը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով ուժային կառույցներում իր աղբյուրները։ Հաղորդվում է, որ կոտրված օդանավի հիմնական բեկորները ջրից դուրս են հանվել։
«Օդանավի հիմնական բեկորները Սոչիում հատուկ հրապարակի վրա են, որտեղ մասնագետները կհավաքեն կործանված օդանավը»,– հավելել է աղբյուրը։
Բացի այդ, հաղորդվում է, որ փրկարարները ջրից հանել են 19 զոհի դի, որոնցից 17–ը հատուկ չվերթով Մոսկվա են ուղարկվել ճանաչման համար։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոսկվայում սկսվել է կործանված օդանավի 2-րդ սեւ արկղի վերծանումը։