Չինաստանում Թրամփի նման աքաղաղի արձան են կանգնեցրել
LifeՉինաստանի Տաիյուան քաղաքում հսկայական աքաղաղի արձան են տեղադրել, որը նման է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Ամերիկայի նորընտիր նախագահ նման «ֆիրմային» սանրվածքով թռչունը հայտնվել է առևտրի կենտրոններից մեկի մոտ։ Արձանի պատվիրատուն առևտրի համալիրի սեփականատերն է։ Ապագայում նախատեսվում է թողարկել թեմատիկ մի շարք մթերքներ և Թրամփին նման աքաղաղի փոքր պատճենները։