Երեւան-Գյումրի ճանապարհին «Միթսուբիշին» գլորվել է ձորը. ուղեւորը հիվանդանոցում է (լուսանկաներ)
Ուշադրության կենտրոնումՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ժամը 09.47-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 35-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենա է գլորվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mitsubishi Pajero» մակնիշի (վարորդ՝ 39-ամյա Հայկ Բ.) 38 օօ 888 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորակը, ինչի հետեւանով ուղեւոր՝ 51-ամյա Ա. Ս.-ն հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ: Տուժածը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

