ՌԴ–ն կշարունակի Թուրքիայի եւ Իրանի հետ խորացնել Սիրիայի ճգնաժամի հարցով փոխգործակցությունը
HeaderՌուսաստանը Թուրքիայի եւ Իրանի հետ Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցերով փոխգործակցությունը կշարունակի խորացնել: «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Սիրիական ուղղությամբ հետագայում եւս կշարունակենք Անկարայի եւ Թեհրանի, տարածաշրջանի այլ երկրների հետ փոխգործակցությունը խորացնել»,- նշել է նա:
Լավրովը հիշեցրել է, որ Թուրքիայի եւ Իրանի հետ փոխգործակցությամբ Ռուսաստանին հաջողվել է ապահովել Արեւելյան Հալեպից բնակչության կամավոր տարհանումը եւ զինված ընդդիմության կազմակերպված դուրսբերումը, «ինչը մեծ թվով խաղաղ քաղաքացիների կյանքն է փրկել»: