Քանյե Ուեսթը մազերը դեղին և վարդագույն է ներկել. Լուսանկարներ
LifeԴեղին և վարդագույն գույներն ամենայն հավանականությամբ աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթի նոր սիրելի գույներն են դարձել, քանի որ հենց այդ երանգներն է Ուեսթը ընտրել հերթական անգամ մազերի գույնը փոխելու հարցում: Գրում է Spletnik.ru.-ն: Իր «ծիածանային» սանրվածքը ցուցադրելով` ռեփերը նախօրեին միայնակ Լոս Անջելեսի կինոթատրոններից մեկն է ուղևորվել:
Սուրբ ծննդին հաջորդած օրը ռեփերն արդեն հարազատների և մտերիմների հետ չի անցկացրել, այլ նախընտրել է միայանակ ծանոթանալ կինոաշխարհի նորություններին: Ռեփերին կինոթատրոնի կայանատեղիում բռնացրած պապարացիները նկատել են, որ նա «դժբախտ և հոգնած տեսք» է ունեցել: Իսկ Քարդաշյան-Ջեներ ընտանքին մոտ կանգնած աղբյուրների հավաստմամբ` զարմանալի ոչինչ չկա, որ Քանյեն հոգնած տեսք ունի, քանի որ կրկին բուժման կարիք ունի: 


