Մարիա Գևորգյանը 3-րդն է Շարժայի մրցաշարում
ՍպորտԱՄԷ-ում ավարտված «Շարժայի կանանց գավաթ» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Մարիա Գևորգյանը զբաղեցրեց 3-րդ տեղը:
9 հնարավորից հավաքելով 6,5 միավոր՝ Գևորգյանը զբաղեցրեց 3-րդ տեղը: Հայաստանի մյուս ներկայացուցիչները' Արմինե Բաբայանը և Սուսաննա Գաբոյանը, վաստակած 6-ական միավորով, զբաղեցրել են 7-րդ և 8-րդ տեղերը:
Մրցաշարի հաղթող է դարձել Բելգիան ներկայացնող Աննա Զոզուլիան: