Հենրիխ Մխիթարյանի գոլի գաղտնիքը (ծաղրանկար)
LifeZezo cartoons-ի հերթական ծաղրանկարը նվիրված է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խփած անհավանական գոլին «Սանդերլենդի» դեմ Անգլիայի առաջնության 18-րդ տուրի խաղում:
Ծաղրանկարում «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը այդպիսի գոլ խփելու դասեր է տալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպանին:
Հիշեցնենք, որ վնասվածքից հետո խաղադաշտ վերադարձած Հենրիխ Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել 62-րդ րոպեին, իսկ 86-րդ րոպեին դարձել գոլի հեղինակ: Ժոզե Մոուրինյոյի թիմը հաղթել էր 3:1 հաշվով: «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած վերջին 5 խաղերում հայ կիսապաշտպանը դարձել է 3 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ:
