Ինչպես էին պատրաստվում Ամանորին ԽՍՀՄ տարիներին (ֆոտոշարք)
LifeԱմանորյա տոներն արդեն մոտենում են: Առաջարկում ենք վերհիշել, թե ինչպես էին տարեմուտը նշում մեր ծնողները, տատիկներն ու պապիկները ԽՍՀՄ տարիներին: Խորհրդային մարդիկ Ամանորին նախապատրաստվում էին մի քանի ամիս առաջ` բառի բուն իմաստով մաս առ մաս հավաքելով տոնական սեղանի դժվարհասանելի բաղադրիչները: 1918-1935թթ. Ամանորը պաշտոնապես ընդունված տոն չէր և ավելի շատ ընտանեկան բնույթ էր կրում: Որպես տոն այն պաշտոնապես հաստատվել է 1936թ., այնուհանդերձ՝ հունվարի 1-ը շարունակում էր աշխատանքային օր մնալ։