Ուիթքոֆը և Քուշները կմեկնեն Դոհա՝ բարձր մակարդակի հանդիպումների. Սպիտակ տուն Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի որոշ փողոցներում Թուրքիան կարևոր գործընկեր է․ Կալլաս Վենեսուելայի ափերի մոտ 4,6 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Ուիմբլդոնի յոթակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը չորս տարի դադարից հետո կվերադառնա մրցաշար Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով Թրամփը հայտնել է՝ Իրանի հետ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի օրը Դոհայում Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել ԵԱՏՄ-ի համար անընդունելի է, այն որ ՀՀ-ն իր օրենսդրության մեջ ամրագրում է ԵՄ-ին անդամակցելու մտադրությունը՝ շարունակելով օգտվել ԵԱՏՄ-ին անդամակցելու բոլոր առավելություններից. Գալուզին ՌԴ խոշորագույն ավիաընկերությունների յուրաքանչյուր 5-րդ ինքնաթիռը տեխնիկական անսարքությունների պատճառով չի դուրս գալիս չվերթի


Հուզված զինվորներ, քոչարի պարող Շուշան Պետրոսյան... Ամանորյա գիշերը` անմիջապես սահմանից

Life

Ամանորյա ավանդական երգ ու պարը ոչ ավանդական մթնոլորտում, սակայն, թերևս, հայրենիքի ամենաթանկ անկյուններից մեկում` Արցախի Տիգրանակերտում՝ դիրքերից ոչ հեռու. ահա այսպիսին է լինելու Երկիր Մեդիայի տոնական թողարկումը:

«Գնացինք սահման, որպեսզի ավելի մոտ լինենք մեր զինվորներին, ավելի լավ պատկերացնենք այդ մթնոլորտը: Նկարահանումն իրականացրինք Տիգրանակերտի ամրոցում: Մեզ հետ էին հեռուստաընկերության հաղորդավարական ողջ անձնակազմը, տեխնիկական թիմը, ինչպես նաև միացել էին երգիչ-երգչուհիները` մոտ 25 հոգի»,-այս մասին Asekose.am-ին հայտնեց ռեժիսոր Արման Պետրոսյանը:

Իսկ  տոնական նկարահանման գլխավոր հյուրերը, իհարկե, ապրիլյան քառօրյանին մասնակցած և զորացրված տղաները,  ծառայության մեջ գտնվող  զինվորներն ու սպաներն էին:

«Դժվար էր, բավական ցուրտ էր, պայմաններ չկային, սակայն հատկապես  հաշվի առնելով ապրիլյան դեպքերը, այն համախմվածությունը, որ ունեինք այդ օրերին,  որոշեցինք ավանդական «օգոնյոկ»-ը հենց այդ ձևով իրականացնել:  Գլխավոր նպատակը մեր զինվորների կողքին, սահմանին լինելն էր,  Արցախի հողերը զգալն էր, ինչպես  նաև` տղաներին ոգևորելը: Այս մտահաղացման հեղինակը Երկիր Մեդիայի տնօրինությունն էր, ես էլ այդ ամենը որպես ռեժիսոր իրականացնողն էի»,-նշեց Արման Պետրոսյանը:

Վերջինիս խոսքով` աշխատանքային լարվածության պատճառով  ամեն ինչ ամբողջապես չէր գիտակցում, սակայն արդեն Երևանում տեսնելով վերջնական արդյունքը` աշխատանքից և ստեղծված մթնոլորտից  շատ գոհ է.

«Ամեն ինչ շատ անմիջական մթնոլորտում էր նկարահանվել: Օրինակ` շատ հուզիչ էր տեսնել, թե ինչպես է Շուշան Պետրոսյանը զինվորների հետ քոչարի պարում, իսկ Արփի Շահնուբարյանը զինվորների հետ կենաց խմում և ուրախանում: Շատ տպավորիչ հատված էր, երբ Փոքրիկ ղարաբաղցի Միկան երգում էր «Մեր անունն է հայկական բանակ» երգը: Չեմ կարող նկարագրել, թե ինչ տրամադրություն էր այդ պահին ներկաների մոտ, հաղորդավարներից երկուսը նույնիսկ չկարողացան զսպել իրենց և բեմ բարձրացան: Թերևս, երգիչ-երգչուհիներն այդ ամենը շատ ավելի լավ կնկարագրեն: Նրանք զինվորների հետ միասին նստել էին սեղանների շուրջ, զրուցել, երգել և պարել: Իհարկե, առավելապես գերիշխում էր ռազմահայրենասիրական ոգին, բայց ընդհանուր առմամբ  այնպես չէր, որ պետք է հնչեին միայն այդ ոճի երգեր: Նշեմ` բոլոր երգիչ-երգչուհիներն էլ (Շուշան Պետրոսյան, Լեյլա Սարիբեկյան, Ներսիկ, Արաբո, Աղասի Իսպիրյաններ, Արփի, և այլք) եկել էին  անշահախնդրորեն, մեծ ոգևորությամբ, սիրով ընդունել էին առաջարկը` նույնիսկ եղան այնպիսինները, ովքեր պատրաստակամություն հայտնեցին իրենց միջոցներով գալ (խոսքը փոխադրամիջոցի մասին է): Միայն չէին եկել այն մարդիկ, ովքեր  այդ օրերին վատառողջ էին»:

Արման Պետրոսյանի փոխանցմամբ` այս ոգևորությունը անցել էր նաև զինվորներին.

«Ես կարծում եմ, որ զինվորներին նաև շատ հաճելի էր շփումը հաղորդավարների, երգիչ-երգչուհիների հետ, չէ որ մինչ այդ, օրինակ` նրանք չէին կարող պատկերացնել, որ կարող են նստել Լուսինե Բադալյանի կողքին: Ես դա ասում եմ` որպես նախկին զինվոր: Գուցե պարզ միտք եմ արտահայտում, բայց, այնումանենայնիվ, դա այդպես է: Ես կարծում եմ, որ մեզ հաջողվել է նրանց այդ դրական հույզերը փոխանցել, տղաներն իսկապես գոհ էին, փայլ էին տեսնում նրանց աչքերի մեջ: Ես էլ իմ հերթին եմ գոհ և շնորհակալ բոլորին»,-իր խոսքը Asekose.am-ի հետ եզրափակեց ռեժիսոր Արման Պետրոսյանը:

Հավելենք, որ այս թողարկումը` անմիջապես սահմանագլխից, կարող եք դիտել Երկիր Մեդիայի եթերում տոնական գիշերը:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվելԱրևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ Հարցում«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում«Մանչեսթեր Սիթի»-ն հայտնել է Էնցո Մարեսկայի՝ ակումբի գլխավոր մարզիչ նշանակելու մասինՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ են եղելԱռաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանաԱյն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Ուիթքոֆը և Քուշները կմեկնեն Դոհա՝ բարձր մակարդակի հանդիպումների. Սպիտակ տուն Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի որոշ փողոցներում Թուրքիան կարևոր գործընկեր է․ Կալլաս Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանԱյսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանՎենեսուելայի ափերի մոտ 4,6 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Ուիմբլդոնի յոթակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը չորս տարի դադարից հետո կվերադառնա մրցաշար Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով Թրամփը հայտնել է՝ Իրանի հետ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի օրը Դոհայում Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել ԵԱՏՄ-ի համար անընդունելի է, այն որ ՀՀ-ն իր օրենսդրության մեջ ամրագրում է ԵՄ-ին անդամակցելու մտադրությունը՝ շարունակելով օգտվել ԵԱՏՄ-ին անդամակցելու բոլոր առավելություններից. Գալուզին ՌԴ խոշորագույն ավիաընկերությունների յուրաքանչյուր 5-րդ ինքնաթիռը տեխնիկական անսարքությունների պատճառով չի դուրս գալիս չվերթի Կոնջորյան, Ալեքսանյան, Եղոյան, Ջուլհակյան, Ղազարյան. ՔՊ-ում այսօր կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներին ԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերը«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Իրավապահները մայրաքաղաքում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել Պետք Է ստեղծենք ցանց, որը կձգվի Տեխասից մինչև Անկարա՝ առանց որևէ «եթե»-ի կամ «բայց»-ի․ Թուրքիայի նախագահ Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան «Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Պուտինն ու Լուկաշենկոն հիմնականում քննարկել են երկկողմ հարաբերությունները․ Պեսկովի հայտարարությունները Կանադայում զբոսաշրջիկներով նավակ է խորտակվել․ CTV Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներՀնդկաստանի արևելքում ջրhեղեղների հետևանքով տnւժել է ավելի քան 22 հազար մարդ Վենեսուելայում գրեթե 1,8 միլիոն մարդու հումանիտար օգնություն է անհրաժեշտ. ՄԱԿ Հորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը նվազել է 80 տոկոսով. Bloomberg ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ռոբերտ Ամստերդամ Լինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էԻրանը և Կատարը պայմանավորվել են Իրանի 6 միլիարդ դոլարի ակտիվների ապաuառեցման շուրջ. Փեզեշքիան Երևանի Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել Ռ.Ս.-ի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Ամենադիտված