Ամեն անգամ փորձում ենք բռնացնել Ձմեռ Պապին , բայց առայժմ չի ստացվում . ինչպես են ամանորին պատրաստվում Թևան Պողոսյանի ընտանիքում (լուսանկարներ)
LifeԱմանորին հաշված օրեր են մնացել և բոլորիս ընտանքիներում տոնական եռուզեռ է: Ինչպես է պատրաստվում Ամանորին Աժ պատգամավոր Թևան Պողոսյանի բազմանդամ ընտանիքը: Wnews.am-ը փորձել է պարզել:

Ինչպե՞ս եք Ձեր ընտանիքում պատրաստվում Ամանորին, ե՞րբ են սկսվում տոնական նախապատրաստությունները։
Ծրագրում ենք շուտ սկսել, բայց, ինչպես միշտ, շատ հարցեր մնում են վերջին օրերին: Ամանորին պատրաստվում ենք ճիշտ այնպես, ինչպես ցանկացած հայաստանյան ընտանիք:
Ինչպե՞ս եք դիմավորում Նոր տարին։ Արդյո՞ք Ձեր ընտանիքում որեւէ հատուկ ավանդույթ կա։
Տանը՝ամբողջ ընտանիքով: Հավաքվում ենք սեղանի շուրջ, ունենք 4 ավանդական կենաց, պարում ենք ու հետո այցելում ծնողներին, քույրիկիս ընտանիքին, ընկերներին ու հարևաներին: Իսկ ամսի 1-ին տանն ենք լինում, քանի որ մեր սանիկներն ու ընկերներն են այցելում մեզ: Գլխավորը բարձր տրամադրություն է և հույսը դեպի բարի ու խաղաղությունով լի տարի:

Ինքներդ որեւէ ճաշատեսակ պատրաստու՞մ եք։ Ո՞րն է Ձեր ամենասիրած ամանորյա ճաշատեսակը։
Ընդանրապես ճաշատեսակների պարտադրանք չկա, բայց մեր ավանդական ճաշատեսակները փորձում ենք պատրաստել: Օգնում եմ ամեն ինչում, ինչի կարիքը լինի: Խոհանոցին տիրապետում եմ, և եթե պետք լինի կպատրաստեմ ինչ-որ պետք է: Բալիկներս մեծացել են արդեն և շատ հարցերում սկսել են ինձ խնայել