Ամանորյա հեշտ և արագ պատրաստվող աղցան ՝ ձվով և խոզապուխտով
LifeԲաղադրամասեր
վարունգ - 1 հատ,
տաքդեղ կարմիր - 1 հատ,
խոզապուխտ - 400-500գր, ձու - 4 հատ(խաշած),
եգիպտացորեն պահածոյացված -
1 բանկա, սամիթ -
2 ճյուղ,
մայոնեզ,
աղ
Պատրաստման եղանակը Խորը ամանի մեջ լցնում ենք կտրատված խաշած ձուն, խոզապուխտը, տաքդեղը, վարունգն ու սամիթը: Ապա ավելացնում ենք պահածոյացված եգիպտացորենը, մայոնեզն ու աղը և խառնում: Թողնում ենք, որ աղցանը հանգստանա ու մատուցում ենք: Ձվով և խոզապուխտով ամանորյա աղցանի մեջ մայոնեզի փոխարեն կարող եք օգտագործել թթվասեր